Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կզգամ տակավին արյունդ։ Դարերու բախյունին հետ, երակներեդ հոսող պատմութեանդ կը լսեմ։

Ե՞րբ էր և ո՞ւր։ Ա՞լ չեմ հիշեր։ Առյուծներն ըսին ինձ թե մե՜ծ եղար դուն. աստղերը՝ իմաստուն։ Օր մը, ո՜վ Արծիվ, զույգ մը կայծակներ սլացան զույգ մամպերե և եկան խալաձև բույնիդ վրա, կործանելու սպառնալիքով։

Մին կը կոչվեր ժան, մյուսը՝ էտուառ։

Այն ատեն, ճիլ մարձակեցիր կատաղի։ Համայնքներն արթնցան ընդոստ և գլուխներն իրենց ցցելով, տեսան մեծ աստղ մը, որ կը փայլեր աշտարակին վրա Սեն—Ժանի։ Կը կապեր ճաճանչներովն ալ իր՝ Պրապանն ու Հենոն, Պրյուժն ու Իփրը, և այդ ամենը՝ Կանտին։

Եվ այդ աստղը ոգին էր քու...

Ոգին ըսավ քեզի․ «Լավ է, այժմ դաշնակցե կայծակներեն մեկուն և զսպե մյուսը»։ Այդպես ըրիր․․․։ Եվ երբ գաղիացիներու կողոպուտներով բեռնավոր, վերադարձար մարտի դաշտերեն, սուրիդ վրա գրված էր հաղթանակ և վահանիդ վրա՝ բարգավաճում։

Իմաստուն մեկնեցար, դյուցազն վերադարձար։

Այն ատեն, հարստության ճամբաներն բացվեցան․ ճարտարվեստն առատորեն կը բաշխեր բարօրությունն եղբայրներուդ, որ մարտնչեց ան հրամաններուդ տակ ու վերք ստացան։ Արդ, կերգեին անոնք աշխատելով և վեր առնելով գինիի բաժակն իրենց թևերով հոգնաբեկ, քաջարի տիրոջ անունը կը պատվեին։

Բայց, ո՜վ վատություն... Նախանձը լրտեսն էր փառքիդ։

Օ՜ձ մը կը սողոսկեր ժողովուրդիդ մեջ, և թույնը կը հեղուի բաժակներուն մեջ՝ պարպված գործիդ ի պատիվ։ Կը զիներ ամեն՛ ոք, բարեկամ թե թշնամի։ Հաղթելու համար քեզի,