Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ավելի պարզենք խնդիրք, որ երկու կետի մեջ կը կայանա — Դերենիկը արժանի՞ էր թե չէ ուսանող ըլլալու, եթե արժանի էր, ինչո՞ւ ուսանողութենե զրկվեցավ․ եթե արժանիթ ունի և չեղավ՝ այդ կը ցուցանե, թե Ուսումնական խորհրդին անդամները (և տխուր է, որ ինձի այսպես բացատրություններու կառաջնորդեք և. դեռ ավելին ալ ըսել կուտաք) արդ՝ Ձեր բառով, Ուսումնական խորհրդի անդամները ոչ թե բանջարանոցի դդումներ են, այլ բանջարանոցի եղիճներն են, վասնզի համոզված եմ, որ մինչ ցայսօր գործված զեղծումները գիտակցությամբ է, որ կը գործվին։

Ուրեմն շատ առաջ չերթանք, այս հարցումը կուղղեմ Ձեզի... Դերենիկը արժանի՞ էր ուսանող ըլլալու թե չէ։

Ո՞չ․․․ ապացուցեր այն ատեն (եթե Դերենիկը ինքը կուզե)։

Այո՞... ուրեմն ինչու զինքը անգթորեն առիք դուրս նետեցիք․ ոճիր չէ՞ ասիկա, ոճիր է այս, և կը զարմանամ թե Հայր Աթանաս մ՛է դեմինս, որ այդ ոճիրը փեշերով ծածկել կը ջանա։ Դարձյալ կը կրկնեմ՝ ինչո՞ւ դուրս նետեցիք, երբ անդին իրենց խաղցած խաղեն վերջ ամբողջ բանակով ավելի նվաղ արժանավորներ ուսանողներ եղան (և այս մուր քսել չէ՛, այս փաստ է, զոր խոհեմության համար է, որ կը լռեմ)։

Այստեղ կետ մը կա, ուր իմ նամակս սխալ հասկցեր եք կամ խեղաթյուրել ուզեր եք․ ես կըսեմ, թե այդ բանակը ուսանող եղած է Դերենիկը ուսանողութենե զրկելե վերջ։ Հետևաբար, ի՞նչպես զիս այդ բանակին մեջ կը դասեք, երբ ես տարի մը առաջ է, որ ուսանող եղեր եմ։ Անգպմ մը նամակս կարդացեք, իրարու նամակներ հասկնալու ջանանք։

Հետո ըսել, թե ես զմեկը կամ զոմանս մրոտել կը ջանամ, ասիկա այնպես ամբաստանություն մըն է, որ Ձեր ճակտին վրա հավիտենական աղտ մը պիտի մնա, որ Ձեր կյանքին մեջ ըրած բոլոր պատարագնիդ պիտի չի կրնան մաքրել։ Մենք քահանա չենք, բայց լավ գիտցեք, որ մենք ավելի բարոյական զգացում ունինք։ Ես ոչ մեկու անուն տվեր եմ իմ նամակիս մեջ և ոչ իսկ բնորոշոզ ակնարկություն մըրեր եմ, և դեռ ոչ մեկը չհամարձակիք ըսել։ Վարժարանի ամբողջ որդնոտած