Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միջավայրեն այս տեսակետով և այնքան խնդիրներու մեջ այնքան մաքուր դուրս ելլելե վերջ։ Դուք այսօր աճպարարությամբ ինծի այսպե՞ս պիտի ըսեք եղեր։ Կետ մը կա, որուն մեջ միայն պարծենալու մխիթարանքն ունիմ, և այդ ալ կուգաք ահա Դուք ինձմե գողնալ, շնորհակալ եմ։

Ո՛չ, բարեկամ ես մուր քսելու կարող չեմ, այլ արդեն մրոտածները ցույց տալու, իսկ ատոր ալ ժամանակը կա։

Իսկ ինչ որ կը վերաբերի, թե Դերենիկեն ավելի նվազ արժանիքով ուսանողներ եղած են՝ այդ միշտ պիտի կրկնեմ, բայց ես չեմ նշանակեր «զմեկը կամ զոմանս», վասնզի այդ պարագային կըլլա միայն ամբաստանություն։

Դուք կուզեք, որ այդ անարժաններուն անունները տամ․ ես չեմ գիտեր, թե այդ պարագային մեզմե որը՞ կըլլանք ամենավատ գործ գործողը։

Այդ ընթացքով, երբ կարելի է ուրիշներուն դրապես վնաս հասցնեմ կամ Ձեր բամբասանքներուն ենթարկվիմ, գիտնալով որ օր մը կարող եք այդպիսիներուն հետ նիզակակցիլ ինծի դեմ։

Ես քովս Ձեզմե դրված նամակներ ունիմ, որոնց մեջ Դուք Վանքին մեջ էնթրիկներ գործողներու վրա կը քալեք՝ առանց անոնց անունները տալու։ Արդ այս պարագայիս մեջ Դուք մրոտող, ամբաստանող ե՞ք. անշուշտ ոչ։ Այլ կերպով Ձեր ցավը կը հայտնեք և ազատ հակակրություն մը։

Դուք անոնց անունները կը լռեք իբրև խոհեմություն։ Ի՞նչպես կուզեր, որ ես Ձեզմե ավելի միամիտ ըլլամ՝ ուրիշները հականե հանվանե բերան տալով։ Իմ ամեն կարողություններովս պիտի կռվիմ Մուրատ-Ռափայելյանի պատվույն համար, բայց ոչ զեղծումի խեղճ գործիքներուն դեմ, այլ նույն զեղծարարներուն դեմ։ Դուք Ձեր նամակին մեջ objective[1] կերպով մը կը պաշտպանեք, թե աշակերտ մը ուսանող ըլլալն վերջ, եթե հաջողություն չունենա՝ կը կտրվի թոշակեն։ Ո՛չ, ուսանողությունը միշտ փորձաքար չէ, այլ աշակերտությունը, եթե այդ այդպես է, անխտիր ամեն աշակերտ ուսանող ըրեր։ Այն ատեն իր բնական հետևանքով Դերենիկ մը իր հաջողութենեն վերջ

  1. Անկողմնապահ