Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վրա։ Դարերով ընդհատված տոհմային փառահեղ քաղաքակրթության թելը ձեռք առնելու է և շարունակելու։ Այդ մաքրահյուս թելը խզված-ընդհատված է Բագրատունյաց դարաշրջանեն, Անիի ավերակներուն փաթթված ըլլալուն համար։ Համալսարանին մեջ ընկերվարական գիտակցական հոսանք մը կը շրջապատե զիս, բայց—կուզեք ըսեք—հազիվ մեր հին փառքը երևակայության թռիչքով մը կը հրահրեմ՝ ինքիրմես բոլորովին դուրս կելլեմ։ Ո՛չ թե միայն մեր, այլ ամբողջ մարդկության դյուցազնական դարերուն «notalgi[1]e»-ն ունեմ։ Ե՞րբ պիտի դառնա հեթանոսությունը և հին հաղթությունները, զոր վաստկելու համար հերոսներ պետք էին՝ այլ ո՛չ դիվանագիտություն։

Այս զգացումներս ավելի պիտի բացատրե քերթվածը, զոր կը ներփակեմ։ «Հայրենի լեռները» գրված է սահմանադրութենեն քանի մը օր առաջ. երբ Զվիցերիայեն կանցնեի Իտալիա երթալու համար, այդ քերթվածը բյուրեղացավ մեջս։ Չեմ տարակուսիր, թե սիրով պիտի հրատարակեք։ Սահմանադրութենեն վերջ այդ շեշտը քիչ մը խորթ հնչե գուցե՝ անպատեհ ըլլալուն համար․ առ այս պիտի փափաքեի, որ ծանոթություն մավելցնեիք, որ ճշտեր, թե ան ո՛ր ազդեցության տակ և ի՛նչ օրերու դրված է, և մեղմացներ անպատշաճությունը՝ թողլով միայն իր դրական արժեքին մեջ։ Վերջապես այս Ձեզի կը թողում, ըրեք եթե իրավցնե պետքը կը տեսնեք:

Գալով դրածներուս վարձատրության, զոր ասկե վերջ կը խոստանաք, այդ ես բնավ չեմ սպասած՝ այն միակ մտածումով, թե Դուք ևս նյութական դառն զոհողություններով կապրիք։ Բայց եթե ներկա ազատությունը քիչ մը պիտի բարելավե վիճակնիդ՝ այն ժամանակ շնորհակալությամբ պիտի ընդունիմ ոևէ վարձատրություն։

Մեծ գրավականը կը նկատեմ Ձեր բարեկամության այն բարեհաճությունը, զոր պիտի ըներ՝ բանակցելով այդտեղ հրատարակչի մը հետ հատորիս հրատարակվելուն համար։ Այս տարվան ամբողջ մխիթարությունս այդ պիտի ըլլա: Կսպասեմ այդ մասին Ձեր կարգադրությանց։

  1. Կարոտախտ