Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կրնան ընդունել կամ ո՜չ։ Ես այդ տեսակետով անտարբեր եմ, վասնզի անհատե անհատ նյութական և բարոյական պարագաները կրնան շատ տարբեր ըլլալ։ Բայց ինչ որ իմ անձիս կը վերաբերի՝ ես այդ կանոնը չեմ կարող ընդունիլ և միայն՝ չեմ կարող: Վասնզի անիկա իմ օրինավոր պետքերուս գոհացումը հիմնապես կասեցնելե զատ, այլևս ինձի անկարելի կը դարձնե ապրիլ ուսանողական կյանք մը, որ արդեն իսկ շատ անձուկ է և առանց այդ զրկումին ալ նյութական և բարոյական երկար զոհողություններով քաշքշված մինչև այս օրս։

Հավատացեք, որ արդեն կանոնավորապես 100 ֆրանք ամիսն ստանալե՜ վնրջ հազարու մեկ մահացուցումներով կապրիմ և չեմ կրնար հասկնալ, թե ինչպես այդպիսի որոշումը կը կնքվի։ Համբերություն ունի՞ք, եթե Ձեզի փոքրիկ—փոքրիկ հաշիվ մը տամ։ Եվ ինչու չէ. ես կը փափաքիմ, որ ի՜մ կենակցությունս և բոլոր հարաբերության կապերս լույսի և պայծառության մեջ հանգուցվին։

Ամսական ավելի կամ նվազ հաստատուն ծախքերը.
80 ֆր. նախաճաշ, սենյակ, ճաշ. (ձմեռը վառարան)
2 » լվացք
6 » դասագիրք dispense[1]
2 » նամակադրոշմ, քարտ՝ առնվազն
3,50 կազ լուսավորության, տետր, գրիչ, օճառ և այլն, և այլն
1.50 մազի խզման կամ մորուքի համար։
95 ֆրանք

Եը մնա քովս 5 ֆրանք։ Այս հինգ ֆրանքով, ըսեք խնդրեմ, կոշիկիս, ճերմակեղենի նորոգմա՞ն հասնիմ, թե չէ զդեստեղենի, թե չէ՜ գոնե երբեմն երթամ թատրոն տրամ մը տեսնելու։ Ասիկա եթե աղքատ ուսանողի մը թույլ չեք տար՝ գոնե հուսամ, թե գրականությամբ զբաղողի մը ներելի պետք է նկատվի։

Իսկ զգեստեղենի մասին՝ նույնիսկ ուրիշե մը պետք ունիմ մերթընդմերթ օժանդակվելու։ Մարդու մեջ ելլելու կամչնամ։

  1. Ընդհանուրից բացի, մնացյալից դուրս