Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուստի, սիրելի Հայր, կը խնդրեմ ավելի բարի որոշում մը և կսպասեմ անհամբեր։ Արդեն ղրկած 150 ֆրանքեն՝ 100-ը հոկտեմբերի սենյակի և pension[1]-ի պարտքերուս վճարած եմ մեծ մասամբ և 50-ը պահած եմ՝ ամբողջացնելու և վճարելու համալսարանին, որուն ստացագիրը — ինչպես ըսի — անպայման կը ղրկեմ հրամանքնուդ հասցեին։ Հուսամ, թե նոյեմբերին սկիզըը առանց ամսաթոշակի պիտի չթողուք զիս՝ ինչպես մինչ ցարդ չըրիք: Վստահ եղեք, որ ես իմ պարտքս կը կատարեմ բնության ինձի շնորհած ուժերեն ալ ավելի։ Եվ արգահատանքով է, որ կը նայիմ բոլոր իմ թերահավատներուս և չարախոսներուս վրա՝ (եթե ունիմ).

Ըսի և ըսի ամենայն անկեղծությամբ։
Ընդունեցեք սիրալիր հարգանքներս
                                Ձերդ Դանիել Վարուժան

Հ. Գ. Գուցե Իտալիա գնալս (կենթադրիմ) մտածել տա, թե քովս ավելորդ դրամ պետք է ըլլա. բնա՛վ երբեք։ Մեկնելես առաջ ըրած հաշիվս պարզ էր։ Հուլիսի թոշակս ստացածիս պես՝ անոր մեկ մասովը ավելցնելով միայն 20 ֆրանք, որ պահած էի զգեստի համար, ուղղակի գնացի Թորինո։ Արդեն Դերենիկեն հրավիրված ըլլալով՝ իր քով կեցա։ Երկու ամիս ո՛չ սենյակի ծախք վճարեցի, ոչ ալ ճաշի համար այնքան՝ որքան Կանտ պետք էի վճարել (կերակուրները հոն տղաք ավելի աժան կը պատրաստեին իրենց մեջ)։ Արդ, ինչպես կը տեսնվի, ճամբու ծախս այդ ոճով դյուրությամբ ելավ, և միայն փոքր խնայողությունս՝ 20 ֆրանքը ավելի ծախսվեցավ, զոր պահած էի զգեստեղենի համար և որուն համար քարտիս մեջ Ձեզի կակնարկեի՝ չգիտնալով ինչպես ընել այս ձմեռ զգեստի համար։ Այս ալ Ձեր խղճին կը ձգեմ։

Նույն

Հ. Գ. Այս նամակը արդեն գրած էի, երբ քիչ վերջ ստացա Ձեզմե սիրալիր քարտ մը, որուն մեջ և ո՛չ իսկ ակնարկություն

  1. Կենվորություն