Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մը կընեք ինծի համար այսպհս նշանակություն ունեցող խնդրո մը նկատմամբ։ Արդ կը մտածեմ, թե չըլլա որ Գերապատիվ Հացունիի վարդապետին դրածը թյուրիմացության մը արդյունք ըլլա միայն։ Ամեն պարագայի նամակս կուղարկեմ։ Խնդրեմ շուտով զիս մտատանջութենե ազատեք։

Հայր Կարապետ վարդապետի մասին տված լուրերնիդ անհունս ուրախացուր զիս։ Արդեն անցյալ տարի այդպես դիտավորություն մը ինծի դրած էր։ Գրեցի, որ լավ կընե Կանտ գա։ Փորձվեցա նույնիսկ Արհիապատիվ Աբբահոր ալ այդ մասին գրել՝ համալսարանին և ժողովուրդին բարքերուն առավելությունը և մաքրությունը պարզելով։ Բայց խորհեցա, թե Սրբազանությանը քով հավանական է, որ հեղինակություն չունենա ձայնս։ Հայր Մկրտիչ վարդապետեն արդեն նամակ կստանամ: Բայց չէի դիտեր, որ այսպես շուտով պիտի վերադառնար Վենետիկ։ Կստանամ նաև երբեմն Հայր Ներսեհ վարդապետեն, և այդ նամակները միայնությունս նվազ զգալի կընեն։

Դարձյալ և միշտ Ձերդ խոնարհ

Դ. Վարուժան


122. ԹԵՈԴԻԿԻՆ

1 նոյեմբեր, 1998, Կանտ (Պելճիքա)

Ազնիվ եղբայրակից պրն․ Թեոդիկ,

Մեր սիրելի բարեկամ Հայր Մկրտիչ Պոտուրյան վարդապետ քարտով մը Ձեր դեմքը ինծի կը ներկայացներ, որ արդեն ինծի անծանոթ չէր․ շատեր Ձեր մասին հիացումով խոսած են ինձ, և ահավասիկ բռնակալության սուրբ հազիվ թե մտքի եղբայրներուս մեջտեղ խորտակվեցավ և անհետացավ․ ես (չեմ հիշեր ո՜ր լրագրի մեջ) կարդացի Ձեր «Երգ երգոցը»՝ գողտրիկ, գունագեղ և իր աննման նմանության մեջ ինքնուրույն։ Այդ դրությունը — վստահ եղեք — եկավ ամենայն կերպով Ճերմակ երես հանել Ձեր համբավը, որ, ինչպես ըսիք արդեն ինծի հասեր էր։