Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հ. Գ․ Ինծի պատիվ է Ձեր գրադարանին համար ուղարկել օրինակ մը իմ ցուրտ, «Սարսուռներես», զոր կստանաք այս սուրհանդակով։

Ո՜րչափ կը ցավիմ որ քովիս «Ջարդերը» բոլորովին սպառած են։ Հազիվ թե անոնցմե ձեռքս անցնի՝ բերկրանքով կը ղրկեմ հասցենուդ։

Ձերդ
Նույն


125. ԴԵՐԵՆԻԿ ՃԻԶՄԵՃՅԱՆԻՆ

<1—17> նոյեմբ․, 1908, Կանտ

Դերենիկդ իմ,

Նամակդ սահմանված էր մեջս քողազերծ ընելու կարոտի հնոցը։ Զիս հուզեցիր։ Արցունքով վայելեցի ամբողջ raliste-ի[1] նկարագրությունդ, վասնզի ան «հայրենիք էր վերեն վար։ Դեմառդեմ կը տեսնեի զքեզ նավուն մեջ, ծովուն վրա լեռներուն դիմաց և հոս՝ գործատուններու մուխին մեջ, օտար երկնքի տակ կը հառաչեի. քու հայրենասեր աչքերովդ կը ջանայի մխիթարել սիրտս, բայց քանի անգամ որ աչքերդ երևակայությանս առջև բերի՝ անոնց մեջ միայն Իտալիո երկինքը տեսա և Փոյի անցնիլը մեղմահոս։ Դու փոխված էիր, հայրենի հողը քու մանկությանդ կնիքը վերադարձուցած էր քեզի, և դու Եվյրոպացի մեիր միայն մտածումներուդ մեջ։ Ահա ինչ որ տարիներով կերազեմ, — վերապրիլ մանկական հասակիս սրտին մեջ երկնահուպ ժայռի մը վրա, Ալիսի եզերքը, ոտքովս անցնող ալիքին հետ խաղամ, վայրկյա՜ն մը, վայրկյա՜ն մը միայն, և հետո թող անդունդը զիս կլլե, զիս սրտիս հետ՝ այդ մեկ հատիկ գանձատուփիս հետ։

Բայց գանք քեզի, Եփրատի զավակ, — Ոդիսական էր այն դրվագը, երբ սիրելիներով կը բոլորիք մեկ սեղանի շուրջ և

  1. Իրապաշտ