Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հակեն, և քիչ ժամանակ կը ձգեն ինձ երգելու։ Կուղարկեմ հերվան գրած երգ մը՝ հուսալով, որ զձեզ դժգոհ պիտի չթողու։

Նույն


129. ՍԻՄՈՆ ԵՐԵՄՅԱՆԻՆ

13 փետրվար, 1909, Կանտ

Սիրելի հայր Ս․ Երեմ<յան>,

Գեղեցիկ քարտերնիդ ընդունեցա և իբրև նոր զարդ մը զետեղեցի գեղարվեստական ալպոմիս մեջ։ Լռելը մոռնալ չէ միշտ։

Հին բարեկամները շատ բան չեն ունենար իրարու ըսելու։ Շնորհակալ եմ Ձեր խրախուսիչ տողերուն. ես միշտ վստահ եղած եմ Ձեր համակրության վրա, որ ինծի համար թանկագին է։ «Դաշինքի» նկատմամբ Ձեր հայտնած փափաքը կը ջանամ կատարել՝ հազիվ թե առիթը ներկայանա։ Արդյոք ի՜նչ կուսակցական ուղղություն պիտի ունենա այդ թերթը։

Կյանքը կը մոտենա, և մոտ եմ իմ ուժերուս հետ առանձին մնալու։ Լոկ գրականությամբ չկրնալ ապրիլը ինծի խոր տրտմություն կը պատճառե:

Արդյոք ո՞ւր կը գրեք և ի՞նչ ծածկանվան տակ, եթե գիտնամ զայդ, ավելի հոգևին կը հետապնդեմ Ձեր գողտր գրիչը։

Ընդունեցեք կարոտագին հարգանքներս

Ձերդ՝ Դանիել Վարուժան


130. ԳԱՌՆԻԿ ԳԼԸՃՅԱՆԻՆ

15 փետրվար, 1909, Կանտ

Սիրելի Գ[առնիկ],

Հայրենասիրական քերթվածներս մի՛ զարմանար դեռ միակ հատորով մը հրատարակված չըլլալուն։ Ժողովուրդին