Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մտերիմ բանաստեղծը ըլլու համար դրամ պետք է, «աղքատները երգ չունին»։

Ես հանգիստ եմ և սաստիկ զբաղած համալսարանական աշխատություններով։ Եթե այս անգամ առիթ ունեամ Զվեցերիայեն անցնելու, անգամ մը անպատճառ կը հանդիպիմ Լոզան։

Դանիել Վարուժան


131. ԹԵՈԴԻԿԻՆ

<22—25 մաըտ>, 1909, Կանտ

Սիրելի Թեոդիկ,

...Գիրքիս համար խորհուրդ կուտաս, որ դիմեմ Ս․ Ղազար՝ խրախուսվելով «Սարսուռներուս» Վանքին տպարանեն ելլելեն։ Կը տեսնեմ, որ դուն այդ զավեշտը տեսնելու պատիվը չես ունեցած։ «Սարսուռները» նախ «Գեղանիի» մեջ հրատարակվելե վերջ (ինչ որ իրենց ոևէ ավելորդ ծախք ընել չէր տար), կազմեցին հատուկ գրքույկ մը և առանց ամչնալու ինձմե առին... թուղթի ծախքը վաթսուն ֆրանք!!

Քահանաներուն խոսքը կրոնքին ռեքլամն է․ իրենց խոսքը քաղցր է իրենց աղոթքին պես, բայց իրենց սիրտը սև է իրենց գտակին պես։ (Ես քու հավատքի համոզումները չեմ գիտեր, ուստի ներե՛, եթե բացատրությամբս կրոնական զգացումդ կը վիրավորեմ)։ Ես դեռ չեմ ըմբռնած, թե ի՞նչ տեսակ գծած զգացումներ պետք էին ունենալ, որ նույնիսկ պահանջեցին 60 ֆրանքի պես չնչին գումար մը, որ հազիվ իր յուղովը տապակվող ուսանողի մը համար գուցե շատ բան է։ Այնուհանդերձ ես ամչցա, երբ ուղարկեցի 60 ֆրանքը։ Պիտի ուղեի 660 ֆրանք ուղարկել, mandat-ին ներքև գրելով. «Հալեցուցե՛ք և խմեցեք, ազնվության ծարավիներ»։

Վանքը փչացած է. քանի մը քահանաներ կան միայն, որ իսկապես հարգվելու արժանի են. մյուսներան ոտքին կոխած տեղը մողեզ կը սողա։ Վանքը գերեզմանատուններ կան միայն,