Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

13. ԸՂԵՂՆԵՐ

Ըղեղներ կան, որոնք սպունգներ են, որ ուրիշին հյութը կը ծծեն․ մեկ սեղմումով կը դատարկես զանոնք․ անոնք միջակներու ըղեղներն են։

Ըղեղներ կան, որոնք մագաղաթներ են, որոնց վրա փետրագրիչն է գրած և պողպատյա գրիչը չի կրնար ջնջել․ զանոնք ժամանակը միայն պիտի եղծանե․ կրոնամոլներուն ըղեղներն են։

Ըղեղներ կան, որոնք լեղիի պարկիկներ են․ ծծել ուզովին շրթներուն վրա ժահրաբույր կը պատռին․ անոնք չարերուն ըղեղներն են։

Ըղեղներ կան, որոնք աղիքներ են․ և ընդունակ են ստամոքսի սնունդը միայն պարունակելու․ անոնց մեջ գաղափարը ծանտատենղե կը վարակվի․ անոնք «շուկայիկիներու և խուժաններու ըղեղներն են։


Ըղեղներ կան, որոնք ավազակույտեր են․ անձրևը, զոր անհագորեն կը ծծեն՝ Արևը միայն կրնա չորցնել․ անոնք բարիներուն ըղեղներն են։

Ըղեղներ կան, որոնք վառոդամաններ են, զոր կայծ մը բավական է պայթեցնելու, և արյունը բավական է մարելու․ անոնք հերոսներուն ըղեղներն են։

Ըղեղներ, կան, որոնք ադամանդներ են․ առանց ուրիշն մը լույս ծծելու լույս կարտաբխեն, անոնք ո՛չ կը ծռին, ո՛չ