Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և նորալեզու Արմենուշին։ Օր մը նորայրին շատ մը փուր պիտի ղրկեմ։ Տոքթոր Պազարճիին հասցեն տուր ինձ։ Գրե՛։

Քույդ սիրով
Դանիել


Պ․ Գարապաճագին բարևներ։


145. ԳԱՌՆԻԿ ԳԼԸՃՅԱՆԻՆ

17/30 նոյեմբեր, 1909, <Բրգնիկ—Սեբաստիա>

Սիրելի Գառնիկ,

Նամակդ ընդունած եմ։ Երանոսը ընդուներ է նաև 70 ֆրանք և թե 50-ը։ Ինչո՞ւ այսքան ուշ՝ կը զարմանամ։ Ինչ որ է, խնդիրը փակենք այլևս։ Եվ ես խիստ կը ցավիմ, եթե երբեք այդ մասին գրած նամակս վիրավորած Է քեզ։ Հոս կ՝զբաղիմ ուսուցչական պաշտոնով։ Բանախոսությանցս շարքը սկսած եմ տար՛ խիստ հաջող և մրրկոտ։

Տակավին մեկ քերթված մը դրած եմ Տաճկաստան գալես ի «Հրաշքին աղբյուրը»։ Հաջող։ Նվագդ լավ սորվե, հաջողություն կը մաղթեմ, և սիրտս կը ճմլի, երբ կիմանամ թե արգելքներ կան լարերդ կաշկանդող։

Քաջություն, սիրելի Գառնիկ, հարկավ օր մը վերստին ճակատդ կը համբուրեմ։

«Հացին երգը» գարնան դեմ պիտի սկսիմ։ Այդտեղի ընկերներուս բարև ըրե և ըսե որ չվշտանան լռութենես։ Սաստիկ զբաղված եմ, սաստիկ։ Նոր լուր մը․ զինվորագրված եմ։ Քանի մը ամիսեն cazema-ներու. վառոդային մթնոլորտը կը ծծեմ։ Ի՜նչ առողջություն թոքերու համար․ խե՜ղճ քերթող Ընդունե համբույրներս։

Թույդ
Դանիել Վարուժան