Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը գծվին, այլ կը փշրին, բայց չեն մարիր, անոնք բանաստեղծներուն ըղեղներն են։

Ըղեղներ կան, որոնք աշխարհներ են՝ միշտ արևներու շուրջը դարձող. էակներու լեգեոններ կապրեցնեն, իրենց ծնունդն անծանոթ Է՝ ինչպես նաև իրենց վախճանը, անոնք հավիտենականության կը պատկանին, անոնք հանճարներու ըղեղներն են։

Ըղեղ մըն ալ կա, զոր մյուս ըղեղները կը մերժեն և սիրտը կընդունի և որուն անունը դեռ Սփինքսին բերանն է։ Ան Աստուծո ըղեղն է։

6 հուլիս