Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հասցես․ Ազգ․ Արամյան վարժ․, Դ․ Վարուժան,

Սվազ։

Լ. Գ․ Չմոռնամ երկրորդելու, որ հիշյալ պարոնին օթիկ տղոց շարքին մեջ ընդունվելն է մեր գլխավոր բաղձանքը։

Նույն


157. ՄԵՐՈԻԺԱՆ ՊԱՐՍԱՄՅԱՆԻՆ

27 հուլիս, 1910, Սվազ

«Բանաստեղծին սիրտը» հաճույքով կարդացի. քանի մը կտորներ մանավանդ շատ սիրեցի, բեհեզազարդ կույսերը ճանչցողները կրնան անխառն ճաշակել Ձեր ինչ-ինչ կտորները, որոնց ամենամեծ հատկությունը նրբությունն է։ Նոր հատորներ կը մաղթեմ՝ օրավուր ավելի հոլաթև. արդեն այս վերջինին մեջ ինչ-ինչ արվեստի և ձևի առավելություններ անուրանալի են։

Գավառի դարունը ներշնչումներ կրնա տալ, բայց դժբախտաբար խիստ զբաղված եմ դպրոցի գործերով և հասարակական կյանքով, հազիվ ազատ ժամանակ կը գտնեմ «Հեթանոս երգերը» սկսելու, թեպետև այստեղ ժողովուրդը չափազանց նախապաշարյալ է և չի կրնար տանիլ այդպիսի երգեր։

<Դ. Վարուժան>


158. ԹԵՈԴԻԿԻՆ

3 սեպտեմբեր, 1910, Սվազ

<Ա>

․․․Մարի մը կակնարկեիր նամակիդ մեջ։ Ուրախ կըլլաս անշուշտ, երբ ըսեմ՝ այս տողերը քեզ կը գրեմ մեղրալուսնիս առաջին օրերուն մեջ։ Օրիորդը, որուն հետ ամուսնացած, կը կոչվի Արաքսի։ Գավառի կնոջ բարոյական համեստությանց