Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հատկություննհրուն վրա՝ գտած եմ քերթողի ճաշակս և մտքի պահանջներս գոհացնող առավելություններ անոր մեջ։ Մեր այս միությունը վերջակետը դրավ տռամի մը, կամ ավելի ճիշդ՝ վեպի մը, զոր մենք ապրեցանք ամբողջ վեց ամիս անցնելով շատ ողբերգական փուլերե։ Վերջապես հաղթանակը տարավ մաքուր և անկաշկանդ սերը․ և հարբած Սվազը տեսակ մը հետաքրքրությամբ հանդիսատես ըլլալե վերջ՝ գիտցավ գոնե ծափահարել այդ ընտրությունս և իմ ու ներա կամքի Հաղթանակը։

Ալ ասկե վերջ գուցե նոր հույզեր և նոր երգեր սպասես ինձմե. կը խոստանամ տալ, քանի որ Մուսաս երկուք եղավ։


<Բ>

...Այստեղի կենցաղս մինչև ցարդ խիստ հուզումնալից հղավ։ Քանդել մեկ ձեռքով, սերմանել մյուսով ու տառապիլ միշտ՝ վրա տալով մտքի և մարմնո առողջությունը, — ահավասիկ կյանքը, զոր գավառի մեջ կապրիմ։ Ավելի ժողովուրդին հետ կը կենակցիմ, քան թե Մուսային և ավելի հռետորություն կընեմ, քան թե տաղերգություն։ Իսկ ուսուցչությունը ապրելու միջոց մըն է սոսկ՝ որ (չըսեմ աշխատանքներուս, այլ) կյանքիս մեջ ո՛չ մեկ նշանակալից տեղ կը բռնե։

Սիրալիր բարևներով
Դանիել Վարուժան


159. ՆՇԱՆ ՏԵՐ-ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ

10/23 սեպտ․, 1910, Սվազ

Սիրելի Նշան,

Վենետիկեն գրած նամակդ առի։ Բրգնիկեն անցյալ տարի քեզ Պոլիս գրած եմ նամակ մը, որուն պատասխանը չեմ ստացած և խորհած եմ, թե ձեռքդ չէ հասած։

Ուրախ եմ լսելուս, թե առողջությունդ բարվոքված է․ արդեն «Ազատամարտին մեջ երկար և աղվոր գրություններդ