Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որուն մեջ կիմացնեիր Սվազի մեջ իմ շուրջս դարձած քանի մը էակներու քանի մը կռկռոցները։ Կողբայիր այդ հասարակության գծծությանը վրա և քու անկեղծ ընկերոջ խրախույսը կուտայիր ինծի՝ այդպիսի ստոր զրպարտություններե բարձր թառելու համար։

Ո՜վ Ցեխաքաղաք, ո՞վ պիտի ողբա քու անկումդ Շնորհակալ եմ, ընկե՞ր։ Ինչո՞ւ ցավիմ անոնց վրա, որոնք քերթողի մը հողին ըմբռնելու կարողությունն իսկ չունին։ Մենք կերգենք կյանքի բոլոր երևույթները․ այսօր կը ծիծաղինք․ վաղը կուլանք․ այսօր քահանա ենք, վաղը՝ քուրմ․ օր մը՝ թափառական, օր մը՝ արքա, օր մը՝ սիրահար, օր մը՝ ատեցող, բայց իսկապես ո՞չ մեկն ենք, այլ մենք մենք ենք։ Աստված մեր սիրտը հայելի մը ըրած է, որ հավատարմորեն կը ցոլացնե ամեն ինչ՝ առանց ամեն ինչ ըլլալու։ Ե՞վ այս իսկ պատճառավ է, որ երբ քերթողը ծնանի՝ իր հետ կը ծնանի նաև Աշխարհը իր գաղտնիքներով։ Ի՜նչ փույթ, թե մարդիկ մեր երգերը չեն հասկնար. մունջ խխունջը կրցա՞վ ըմբռնել իմաստը պլպուլներուն ձայնին։ Ի՜նչ փույթ, թե մեր երգը կը դիտումնավորեն, կը ծռմռկեն իրենց կիրքերուն համեմատ. ո՞ր օձը չփորձեց թքնել արծիվի մը ճակատին ու հետո չտեսավ իր թուքին իր ճակատին վրա իյնալը։

Ինչո՞ւ ցավիմ անոր վրա, որոնք կը զիջանին իրենց ճղճիմ քեներուն համար սրբություններ բամբասել, սրբություններ, որոնք իմ երիտասարդ հասակիս հաղթանակը եղան և իմ ընտանեկան օճախիս երջանիկ մխիթարությունը։ Գորտերը կը կռկռան, բայց բույները կերգեն իրենց խաղաղ սիրալիրությամբ։

Ինչո՞ւ ցավիմ այն բամբասանքներուն վրա, որոնք ստոլ են նույնիսկ իրենց բամբասանք անունով, որոնք դարբնված են գավառի ոչնչություններով լեցուն հոգիներե, այն հոգիներեն մասնավորապես, որոնք երբեմն մաքրության թեկնածու այսօր ապականության ընտրյալներն են։ Լավ գիտեք անշուշտ որ այդպիսի քսություններ կրնան ելլել միայն այն արհեստական հարկերեն, ուր բոզարածը իր կուռ միսերուն գարշանքը կը փռե, ուր միամիտ կույսերու շնորհքները կը սակարկվին