Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու ծառ կռիվն ունին իրարու հետ. չես գիտեր՝ որը պիտի հաղթի ապագային. այժմ բուսականությունը հաղթած է։ Միհրդատի բերդը՝ հսկայական է․ վրաս ըրած տպավորությունը կուզեմ անձամբ պատմել։

Լավ ընդունելություն գտանք․ այս երեկո ժողով ունինք․ արդյունքը լավ ըլլալ կը խոստանա։ Վաղը Հերեկ կը մեկնինք։ Քու բացակայությունդ տխրություն կառթե ինծի երբեմն։ Կուզեի ամեն ինչ քո աչքերովդ տեսնել ու քո սրտովդ զգալ․ հիմա լավ կզգամ, թե դու կեսս ես և ամենաազնիվ կեսս։ Վերոնիքայիս աչքերը, քանի մօր ալ անցնին ապահով պիտի կարոտնամ։ Հոգիս վրանիդ ըլլա, և մինչև վերադարձս՝ ուրախ ու անարկած ըլլաք։ Նույնպես Իսկուհիին՝ ուրախություն կը մաղթեմ։

Համբուրելով Վերոնիքայիս և քու աչքերդ մնամ սրտակիցդ

Դ. Վարուժան


176. ՄԵՐՈԻԺԱՆ ՊԱՐՍԱՄՅԱՆԻՆ

27 ապրիլ, 1912, Եվդոկիա

Սիրելի բարեկամս

պր․ Մերուժան Պարսամյան,

«Շանթը» ամեն անգամ ճոխ՝ կստանանք նոր հրճվանքով։ Կը մաղթեմ տևականություն։ Քերթվածներուս համար Ձեր ցույց տված գուրգուրանքին շնորհակալ եմ։ «Սադուռնականին» հատկացված պատվո տեղը՝ ցույց կուտա, թե Ձեր մեջ կապրի հեթանոսի գեղեցիկ հոգին ու ճաշակը՝ թող թե նույնը կապացուցանեն Ձեր քանի մը ճախարակված ու սրբատաշ քերթվածները, զոր ամեն անգամ հաճույքով կը կարդանք։ Պր․ Լութեր Կորկոտյանը երկու ոտանավորներուս փոխարժեքը հանձնեց ինծի՝ գանձած դրամեն բաժանորդներուն, որոնք կը հուսանք տեղվույս մեջ դեռ կը շատնան։ Ա. Չոպանյանի մասին կը բաղձայի ես ալ բան մը գրել՝ այլ չեմ գիտեր, թե