Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վայրին մեջ իսկ։ ԺԵ-րդ գարուն Գորֆուն Վենետկո հասարակապետության ներքև ինկավ, և այսօր այդ իսկ պատճառավ է, որ բնակիչները գրեթե բոլոր իտալերեն խոսելու դյուրությունն ունին։ Իսլամը հոն մզկիթ չէ կառուցած բնավ։ Գորֆուցիին հոգին խրոխտ է և ստրկացում չի ճանչնար։ Հյուսիսային Իտալիո բնական Ճոխությունըճդը՝ դեռ մտքիս մեջ թարմ ըլլալուն, այս կղզիին բուսաբերությանը բաղդատմամբ, աղքատ գտա, թեպետ իր պատմութենեն ասոր հակառակը կը հետևի։ Հին հիշատակներեն շատ բան կանգուն մնացած չէ հոն․ նախ խաչակիրներն ու վենետիկցիները և հետո անգլիացիները կողոպտած են անկե շատ նվիրական իրեր, սյուներ, արձաններ, գերեզմաններ, որոնք բնիկ հողին վրա, այն լուսին ներքև, որմով սնած հանճարը իրենց ծնունդ տվավ, ավելի ևս գեղեցիկ ու տպավորիչ պիտի ըլլային անշուշտ․․․։ Այսօր մեր թանգարաններուն մեջ որքա՜ն հուշարձաններ կան, որոնց առջևեն կանցնինք հնախույզի, եթե ո՜չ անկարեկիր, բայց անհո՜ւյզ հոգիով, մինչդեռ Անցյալին այդ բեկորները ավերակներու ամայության մեջ, իրենց այրած փոշիներուն զովացման համար իսկ՝ մեր աչքերեն ինչչա՜փ արցունքներ պիտի քամեին․ և զիրենք շրջապատող տեսարաններուն և հնագույն միջավայրին զորությամբ ի՜նչ լուսավոր դարերու մեջ պիտի ընկղմեին մեր սիրտը, սիրտը, որուն տարիքը և ամեքը հիշատակներով միայն կարելի է չափել։

Գորֆուեն մինչև Բիրե գրելու մասնավոր բան մը չունեցա։ Մեր նավը միմիայն Բաթրասի առջև կեցավ, գիշեր ատեն, հետևաբար ելլել դուրս և այցելել անկարելի եղավ ինծի։ Այդ ճամբուն վրա ամենեն ուշագրավը Կորնդոսի ջրանցքն է, ուրկե անցանք։ Այս ջրանցքը խրամատած են 1893-ին․ գործին ձեռնարկող ընկերության հոգին և ներշնչողը գրեթե հունացած հունգարացի մըն է եղած՝ Դուր զորավարը։ Ջրանցքը անձուկ բացված է նյութական անձկության պատճառավ, ամբողջ լայնությունը 20 մեդր Է։ Ամենեն հետաքրքիրը անցորդին վրա ներգործած տպավորությունն Է։ Երկու ափերուն վրա լերկ սարահարթներ կը բարձրանան, որոնց մեջքին, վերեն, ձգված է երկաթյա կամուրջ մը, ուրկե շոգեկառքը կանցնի դիվայրին