Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

184. <ԶԱՐԵՀ ԳԱԶԱԶՅԱՆԻՆ>

<Հուլիս, 1913, Կ. Պոյիս>

Պարբերականդ կանոնավոր կստանամ։ Միշտ կուռ «Հայ գրականությունն» է։ Գնահատումս նույնն է և հիացումս՝ անխախտ։ Թրքահայերու միակ հանդեսն է այժմ, որ իրական արժեք ունի։

Դ. Վարուժան


185. ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԻՆ

21 օգոստ․, 1913, Պոլիս

Ազնիվ տիկին,

Ասկն առաջ կիրակի օր մը Սկյուտար Ձեզի հանդիպիլ ուզեցի․ դժբախտաբար տունը չէիք, և ես իմ հարգանքներս հայտնեցի Ձեր մոր և համակրությունս՝ Ձեր փոխ անորդին, հուր ու կեծեկ Հրանտին։

Կուզեի Ձեզ տեսնել նախ՝ պարզապես բարեկամական և մտավոր քաղցր ժամանց մը վայելելու համար, երկրորդ՝ «Նավասարդին» խոստացված վիպակը խնդրելու համար Ձեզմե։ Այս օրերս Սկյուտար պիտի չկրնամ անցնիչ, ուստի պիտի խնդրեի, որ սույն վիպակը ինձի փութացնեիք՝ ըլլա «Ազատամարտի», ըլլա նամակիս հասցեով՝ Ուսումնարան։

Հուսամ պիտի չուզեք մերժել ծանոթ ըլլալով Ձեր քաղցր հոգիին և բոլորանվեր և ոսկի գրիչին։

Խորին հարգանքներով և համակրությամբ
Դանիել Վարուժան