Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աեջ այնքան սիրուն երգեր ուսուցանել աշակերտս Մեծ Հոբելյաններուն առթիվ կազմված մեր հանդեսին համար։

Ես ալ անձամբ հայտնելով իմ շնորհակալությունս, մնամ

սիրալիր բարևեերով՝ Գ. Վարուժան


1914

190. ԹԵՈԴԻԿԻՆ

<Հունվար, 1914>, Բերա

Հարաշխատ Թեոդիկ, Ստացա <Տարեցույց». այդ թանկագին նվերիդ համար կը Հայտնեմ շնորհակալությունս ու հիացումս։ Երբ ձմրան իրիկունները նստիմ ակութիս մոտ, մրափող կատվիս քովիկը՝ անոր էջերը թղթատելը վստահ եղիր, որ գերազանց հաճույք մը պիտի ըլլա ինծի։ Կը շնորհավորեմ քեզ և տիկինը, հանուն ամանորի և իր ծրարված բարիքներուն։

Ձերդ Դանիել Վարուժան


191. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

18 փետր․, 1914, Կ․ Պոլիս

Սիրեցյալ բարեկամ,

Ներկա թղթաբերով կստանաք օրինակ մը «Նավասարդեն»։ Հուսամ պիտի գնահատեր անոր՝ կարելի եղածին չափ խնամված խմբագրությունն ու տպագրությունը։

Կը հավատամ Ձեր բազմազբաղ և բեղնավոր ժամանակին, բայց անգամ մը ևս, համառ, կուգամ ջերմորեն խնդրել որ հառաջիկա Տարեգիրքին համար կտոր մը ղրկեք ինծի։ Կը տեսնեք, որ Ձեր թանկագին գրչին արտադրությունը անշուք էջերու մեջ պիտի չլքվի, և մյուս կողմանե անիկա մեզի քաջալերություն