Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շվարեցնել!! իմ կարգ մը ակնոցավոր քննադատները, որոնք արվեստի գործ մը, բանաստեղծություն մը կը քննասիրեն որոշ սկզբունքներու ուղղությամբ, որ իրենցն է, յուրաքանշյուրինը առանձնապես։

Ահա, ազնիվ պարոն, իմ կյանքիս մասին ըսի Ձեզ ինչ որ կարելի էր ըսել և որչափ, որ անցյալի վերհիշումները կրցան զիս խանդավառել այս տողերուն մեջ։

Պիտի ցանկայի միայն, որ երբ խոսիք և ավարտեք Ձեր ատենախոսությունը, զայն տեսնեի գոնե իր հիմնական գիծերուն մեջ։ Կը մաղթեմ Ձեզ հաջողություն և կը մնամ

Սիրալիր բարևներով
Դ. Վարուժան


193. ՄԻՀՐԱՆ ՉՈԻԽԱՃՅԱՆԻՆ

9/22 օգոստոս, 1914, <1 աստ>

Ազնվաշուք Միհրան Էֆ<ենտի>Չուխաճյան,
քարտուղար Ուսումնական խորհրդո

Ազնվաշուք տեր, Ստացա Ձեր գրությունը, որով կը հանձնարարեք ինծի հայ աշխարհիկ լեզվի թեթև քննութենե մը անցնել պր․ Միհրան էմիրզե երիտասարդը։

Ձեր առաջարկը սիրով կատարելե վերջ սույն երիտասարդին հայ աշխարհաբարի մեջ ունեցած կարողությունը բավական սահմանափակ գտա. ընթերցանությունը ճիշդ է՝ առանց փայլուն ըլլալու, ուղղագրության մեջ վնաս չունի, բառագիտական կարողությունը միջակ է, իսկ քերականություն և քերակ<անական> լուծում գրեթե չի գիտեր․ թերևս ստորին դասարանի մանուկներուն հաջողի օգտակար ըլլալ։ Ահա իմ գոյացուցած համոզումս։

Մնամ հարգանոք՝
Դ. Վարուժան