Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/474

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՌՈՏԱԳՐՈԻԹՅՈԻՆՆԵՐ

ԳԱԹ — ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրության Ե. Չարենցի անվան գրականութեան և արվեստի թանգարան։

ԴՎՖ — Դանիել Վարուժանի ֆոնդ

ԱՉՖ — Արշակ Չոպանյանի ֆոնդ

ՎՄՄ — Վենետիկի Մխիթարյան միաբանութեան մատենադարան։

Լ. — Վարուժանի արխիվի լրացուցիչ նյութեր։

«Նամականի» — Դանիել Վարուժան, Նամականի, տեքստը պատրաստեց, ծանոթագրեց և անձնանունների բառարանը կազմեց Գոհար Ազնավուրյանը, Երևան, 1965,

Ճիզմեճյան — Դերենիկ Ճիղմեճյան, Դանիել Վարուժան, դպրոցական կյանքը, անտիպ նամակները, գրականությունը, Գահիրե, 1955։

Երկեր, 1946 — Դանիել Վարուժան, Երկեր, կազմեց և խմբագրեց Սողոմոն՝ Տարոնցի, Երևան, 1946։

Երկեր, 1984 — Դանիել Վարուժան, Երկեր, կազմեց, ծանոթագրեց և առաջաբանը գրեց Վազգեն Գաբրիելյանը, Երևան, 1984։


ԱՐՁԱԿ ԷՋԵՐ

Տակավին աշակերտական նստարանից Դանիել Վարուժանը գրել է նաև արձակ երկեր՝ քնարական խորհրդածություններ, պատկերներ։ Գրողը իր այդ նախասիրությունները չի մոռացել հետագա տարիներին ևս և ժամանակ առ ժամ տնակ հեղինակել է արձակ բանաստեղծություններ, ճամփորդական նոթեր և այլն։ Հիմքեր կան պնդելու, որ Վարուժանի գեզարվեստական այդ կարգի բոլոր ստեղծագործություններն էլ, որոնց թիվը հառնում է 17-ի, պահպանվել են։ Դրանք ներառված են ներկա հատորում։


1. ԳԱՐՆԱՆ ԵՐԵԿՈՆԵՐԸ ՄՈՏԱՅԻ ՄԵՋ

(էջ 7)

Պահպանվել Է երկու օրինակից՝ հեղինակի և անծանոթ անձի ձեռագրերով, «Ծաղկեփունջ կամ թրգնիկցիի մը նվագները» ժողովածուում։ Ինքնագիրը (ԳԱԹ, ԴՎՖ, № 2, էջ 21ա—23ա) ավարտվում է ութերորդ պարբերութեան առաջին նախադասությամբ («Երկնիր շողերը... կողերուն վրա հառաչելով մեռնիլ»), որից անմիջապես հետո («Սոխակներու անույշ դայլայլը..․»)