Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արձակ քերթված մը գրած եմ դեռ իբրև նոր՝ ֆրանսերեն սորվելու համար, հոս՝ հերոսի մը արձանին վրա։ Անիծյալ ըլլա ճակատագիրը, որ զիս ստիպած է բոլորովին տարբեր նյութի և աշխատությանց լավագույն ժամանակս զոհել»։ Պիեռ Մաեսը իր հուշերում պատմում է. «Նրա (Վարուժանի — Ա. Շ.) ֆրանսերեն արձակ մի բանաստեղծությունը՝ «Վան Արդըվելտի արձանին» վերնագրված, ես հրատարակեցի Կանտի համալսարանի 1908 թ․ ալմանախում։ Դա անտարակույս մի հոյակապ մեծարանք էր ֆլաման մեծ բեմբասացի և նրա միջոցով նաև մեր մեծ քաղաքին..․» (Առաքել Պատրիկ, Դանիել Վարուժանն իմ հուշերում, Բ տպագրություն, Պեյրութ, 1909, էջ 149)։

Վարուժանին հղած Ռուրեն Գոջիկյանի 1908-ի հոկտեմբերի 4-ի (ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 62) և Հովսեփ Վայնալարյանի նույն տարվա հոկտեմբերի 19-ի ու նոյեմբերի 2-ի նամակներից (ԳԱԹ, ԴՎՖ, №№ 274—275) երևում է, որ «Վան Արդըվելտի արձանին» արձակ բանասաեղծությունը նշան Տեր-Ստեփանյանի թարգմանությամբ 1908-ի մայիսին հրատարակվել է Կ. Պոլսում, «Մանզումեի էֆքյար» հայատառ տաճկերեն թերթում (հավաքածուն մեր ձեռքի տակ չկա)։

Վարուժանի որևէ ժողովածուում չի զետեղվել։

Տպագրվում է կտրածոյից (թարգմանիչ՝ Ե․ Փամպուքճյան)։

Յակոբ վան Արդըվելտը Գենտի մեծատուններից էր, օժտված հռետորական տաղանդով։ Երբ կոմս Լյուդովիգ Երկրորդ Ֆլամանդացին ազնվականության հետ, անտեսելով երկրի շահերը, հակվեց դեպի Ֆրանսիան, Արդցվելտը գլխավորեց ժողովրդական կուսակցությունը։ Նա դաշինք կնքեց անգլիացիների հետ, միավորեց ֆլամանդական հողերը, դարձավ ազատագրական պայքարի առաջնորդ ու հերոս։ Արդըվելտին հաջողվեց հաղթանակ տանել և Ֆլամանդրիայից արտաքսել Լյուդովիգ Երկրորդին ու նրա կուսակիցներին։ Սակայն անգլիահաճո քաղաքականությունը, Ֆրանսիայի դեմ մղած պայքարում անգլիական թագավոր էդուարդ Երրորդին ցույց տված օգնությունը առաջ բերին դժգոհություններ, և 1345-ի հուլիսի 24-ին Արդըվելտին սպանեցին։ 1863-ին Գենտում կանգնեցվեց Արդըվելտի բրոնզյա արձանը. որին և ձոնված է Վարուժանի արձակ բանաստեղծությունը։

1․ Նեմեսիս — հունական դիցարանում վրեժխնդրության ասավածուհին, որ պատկերվում էր խոհուն, կենսալի կնոջ կերպարանքով՝ հավասարակշռվածության, վերահսկման, պատժի և արագության խորհրդանիշներով (կշեռք, սանձ, սուր կամ մտրակ, թևեր, մարտակառք, որին լծված էին առյուծի մարմնով ու արծվի գլխով հրեշներ)։


12. ՀՈՂԴԱՐԻ ԲԼՐԱԿԻՆ

(էջ 40)

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Հող-Դար», 1911, մայիսի 21, թիվ 23, էջ 1—2, երկրորդ անգամ՝ Երկեր, 1984, Էջ 452—453։ «Հող-Դարը»