Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որմերուն վրա ներկածեփը դեռ թարմ է, կարծես չէ չորցած տակավին և դարերեն չէ աղճատված, ավելցուցեք նորակերտ քաղաքի մը բոլոր դարավերջիկ ծեքծեքումները և կունենանք այլափոխված այսօրվան Բիբեն, այն երրեմնի նվիրական քաղաքը, որուն առջև դարեր առաջ չորս հարյուր ցռկանավեր փռյուգացի և պահլավունի գերիներուն թիերուն թափով ծովը կը փրփրեին կաթնազեռ կաթսայի մը պես, և այսպես սպառազեն՝ աստվածային Աթենասին պաշտպանության ներքև ամբողջ Աթենքն էր, կը դիմեր զսպելու բարբարոսները, կամ ծաղկեցնելու դաղութները այն ափունքներուն, ուր օր մը տարաբախտ Տրոյան իր պարիսպները կանգնեց։

Հազիվ նավերնիս Բիրեի առջև խարիսխ կը նետե, ինքզինքս մակույկի մը կը հանձնեմ՝ մատչելու համար անմահներու երբեմնի հայրենիքին։ Չգիտեմ ինչո՞ւ ներսես անդիմադրելի մղում մը կզգամ թևս նավակեն կախ ձգելու և ջուրին ոգեթափանց էությունը ձեռքիս մեջ կշռելու․ ալիքները լույծ սատափներու պես կը խուսափին մատներուս մեջեն՝ կարծես զտվելու, տարբաղաղրվելու համար իրենց լուսեղեն էութենեն. մերթ փրփուրը՝ Անցյալը խորհրդանշելով, ձեռքիս մեջ աղիողորմ կը նվաղի և մերթ զեփյուռին շունչեն խլված՝ կուգա իր աղերով օծել անդրաիրառան երազանքներու դարձած աչքերս։ Երբ ջուրին զով հեշտությունը ավելի խոր զգալու համար կոպերս կը փակեմ՝ հանկարծ նավավարը մակույկը մերձեցուցած եզրաստիճաններուն ցիցին՝ կը հրավիրե զիս ցամաք ելլել։ Ճամբա կելլեմ դեպի Աթենք․․․ Ինչպե՜ս պատմել քու փառքդ, ով աստվածային Ոստան, որ դեռ ավերակներուդ մեջ իսկ անմահ է մնացած։