Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

3. Միհր (Միթրաս) — հին արիական ժողովուրդների կրոններում կենսատու լույսի, մաքրության, բարության, ճշմարտության, հետագայում նաև Արեգակի աստվածը

4. Անահիտ — հայ դիցարանում պտղաբերության, արգասավորության և ծննդաբերության աստվածուհին։

5. Գերմաններու Ս. Մեսրոսպը եղավ — գոթերը թեև ունեին ռունյան գրեր (փորագրված էին քարերի, փայտի, ոսկորի և այլնի վրա), բայց Ուլֆիլասն էր, որ ստեղծեց գոթական այբուբենը՝ օգտագործելով ժամանակի հունարեն տառերը և լրացնելով դրանը լատիներենի ու ռունական մի քանի գրերով։

6. 311-ին և քառասուն տարի վերջը Պոլսո մեՋ գոթերՈւն եպիսկոպոսն եՂավ — 311-ը Ուլֆիլասի ծննդյան տարեթիվն Է, իսկ գոթերի եպիսկոպոս նա ընտրվել Է 341-ին։

7. Արիոսի վարդապետություն — ալեքսանդրացի քահանա Արիոսը ուսուցանում էր, որ հայր աստվածն ու որդի աստվածը միագո չեն, հավերժ է միայն հայր աստվածը, իսկ որդի աստվածը՝ Քրիստոսը, հոր կամքով ստեղծվել է ոչնչից։ Նրա ուսմունքը կամ արիոսականությունը Նիկիայի (325) և Պ. Պոլսի (381) տիեզերական ժողովներում համարվեց հերետիկոսություն։

8. Թագավորաց մասը — Հին կտակարանի չորս գրքերը։

9. Ուբսալի համալսարանին գրադարանը... — շվեդակաՆ Ուպսալա քաղաքի համալսարանը հիմնվել Է 1477-ին։ Այստեղ պատմա-հնագիտական վավերագրերից բացի պահպանվում Է 12 հազար ձեռագիր, այդ թվում Ուլֆիլասի Աստվածաշունչը, որ հայտնի Է CodeX argenteils («Արծաթյա կոդեքս») անվամբ։

10. Մեր Աստվածաշնչին թարգմանությունը — հայոց գրերի գյուտից (405 թ.) գրեթե անմիջապես հետո Աստվածաշունչը թարգմանվել է հայերեն՝ Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի և նրանց աշակերտների կողմից։


9. ԿՐՈՆՔՆԵՐԸ

(էջ 83)

Պահպանվել է սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 46։ Մատիաագիր Է, անթվակիր ու անստորագիր։

Հավանաբար շարադրել Է համալսարանական տարիներին։

Տպագրվում է առաջին անգամ։

1. Տիեզերածնություն — դիտության բնագավառ, որ զբազվում է տիեզերական (երկնային) մարմինների ու դրանց համակարգեցի ծագման և զարգացման ուսումնասիրությամբ (տիեզերագիտության)։

2. Պրաճմանականաթյան (բրահմայականություն, բրահմանիզմ) — հին հնդիկների կրոնը։ Պնդում էր, թե մարդու մահից հետո նրա հոգին վերաբնակվում է մեկ ուրիշ, այնպիսի մարմնի մեջ, որ համապատասխանում էր նախորդ կյանքում ունեցած առաքինի կամ արատավոր վարքագծին, և դա կրկնվում էր այնքան ժամանակ, մինչև որ հոգին մաքրվում էր և միաձուլվում