Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համընդհանուր հոգուն՝ ազատվելով նորանոր վերակենդանությսւններից։

3. Գոնֆյուսյուսի վարդապեաությունը — խոսքը կոնֆուցիականության՝ (հին չինացի մտածող Կոնֆուցիոսի անվամբ) բարոյաքաղաքական ուսմունքի մասին է, որը գտնում էր, թե հասարակության մեջ կարգը կարող է պահպանվել հին մշակութային ավանդույթները խստագույնս պահպանելով և նախնիների պաշտամունքին անշեղորեն հետևելով միայն։

4. Հուդայականություն — հին հրեաների կրոնը, որը ճանաչում էր հավատը միասնական աստծո՝ Եհովայի նկատմամբ, հավաստում ետմահու վարձատրություն, աշխարհի վերջի մոտեցում, հանգուցյալների հարություն և այլն։

5. Մարգարեականություն — շարժում Հին Հրեաստանում, որի ներկայացուցիչները՝ մարգարեները Եհովա աստծու անունից գուշակում էին ապագան, քարոզում, թե բարոյական սկզբունքը վեր է կանգնած մերկ ծեսերից և կենդանիների զոհաբերությունից։

6. Մազտեականաթյուն — հին պարսկական կրոն, որ քարոզում էր գերագույն աստված Մազդայի և կրակի պաշտամունք։ Մինչ մ. թ. ա. 5-րդ դարը մազդեականության մեջ պաշտվել են նաև դևերը՝ որպես տեղական ցեղային աստվածներ։

7. Եբրայեցիներ — հին հրեաներ։

8. Թառիզմ — խոսքը դաոսիզմի մասին է։ Հին չինական կրոններից մեկը, որի հետևորդները քարոզում էին անհատական կյանքի հավերժություն, գերմարդկային անվախճան երջանկություն, զբազվում էին կախարդանքով և այլն։

9. Լոմպարտներ — հյուսիսային իտալացիներ։

10. Հոներ — վաչկատուն ժողովուրդ։

11. Կեղտեր (կելտեր) — մ. թ. ա. առաջին հազարամյակի առաջին կեսին Հռենոսի, Սենի, Լուարի և Վերին Դանուբի ավազաններում ապրող ազգակից ցեղեր։

12. Քարեղեն դարեշրջան — խոսքը մարդկության զարգացման մշակութային — պատմական մի շրջանի՝ քարե դարի մասին է, երբ աշխատանքի հիմնական գործիքն ու զենքը գլխավորապես պատրաստվում էին քարից։

13. Ըսփիի մարդը — հավանաբար հայացումն է ժամանակակից մարդու ընդհանրացված լատիներեն անվանման՝ Homo sapiens-ի կամ նեոնտրոպի։

14. Մակտադեական կամ հղկված քարի դարեշրջան — հին քարե դարի (պալեոլիթ) և նոր քարե դարի (նեոլիթ) միջև ընկած ժամանակահատվածը, որ այժմ կոչվում է միջին քարե դար (մեզոլիթ), բայց առաջներում կրել է Մագդալեն—Քամփիգեյան անունը։

15. Cro-magnonic մարդը — կրոմոնյան մարդ (Կրո Մանյոն քարայրի անվամբ)։ Ուշ քարե դարի մարդու ընդհանուր անվանումը։

16. Բարեշրջման օրենք — էվոլյուցիոն (աստիճանական զարգացման) որենք։