Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

18․ Դեսպանախորհուրդի մը գումարման պատրաստությանց — Բոսնիայի և Հերցեգովինայի բռնակցումից հետո Ռուսաստանը և նրա դաշնակիցները առաջարկեցին հրավիրել միջազգային խորհրդաժողով։ Սակայն 1908-ի նոյեմբերի 14-ին Ավստրո — Հունգարիան հրաժարվեց դրան մասնակցել հայտարարելով, թե բռնակցումը իր և Թուրքիայի ներքին գործն է։ Ի վերջո, Գերմանիայի ճնշման տակ, Ռուսաստանը 1909-ի մարտի 22-ին ճանաչեց բռնակցումը։ Շուտով նրա օրինակին հետևեցին Սերբիան, Անգլիան ու Ֆրանսիան։

19․ Թուրքիան արդեն կը վերածնի ամեն օր նոր ատելությամբ ընդդեմ Ավստրիա և Գերմանիո կառավարությանց — Բոսնիայի ու Հերցեգովինայի բռնակցումը Թուրքիայում ընդունվեց թշնամությամբ։ Երիտթուրքական կառավարությունը բոյկոտ հայտարարեց ավստրո — հունգարական ապրանքներին, մտմուլում սկսվեց հակագերմանական ու հակաավստրիական շարժում։ Շուտով սակայն գերմանական ազդեցությունը վերականգնվեց, և Թուրքիան Գերմանիակի միջնորդությամբ 1909-ի փետրվարի 26-ին Ավստրո*Հունդարիայի հետ կնքեց պայմանագիր, հրաժարվեց իր պահանջներից՝ ի հատուցումն ստանալով 2,5 միլիոն ֆունտ ստեռլինգ։

20․ Ֆրանսա կարծես ժամանակ մըն է՝ երդված է ռուսական կառավարությունը հարստացնել... — նկատի ունի ֆրանս-ռուսական սկսված բանակցությունները, որոնց հետևանքով Ռուսաստանն ստացավ 525 միլիոն ռուբլու. փոխառություն։


11. «ՎԵՀԱՃԱՇԸ»

(էջ 96)

Սևագիր համառոտած տարբերակը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 56։ Անվերնագիր է ու անթվակիր։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Ռազմիկ», 1909, հունվարի 10, թիվ 312, երկրորդ անգամ՝ «Գարուն», 1984, № 5, էջ 62—65, Ա․ Շարուրյանի «Երկու հանդիպում» հոդվածում։

Առաջին հրատարակությանը Ռուբեն Զարդարյանը կցել է հետևյալ ծանոթագրությունը. «Թուրքիո հեղափոխական պատմությունն արատավորող այդ» տխուր և անջնջելի դեպքին դեմ մեկե ավելի հոդվածներ զետեղեցինք թեև «Ռազմիկի» նախընթաց համարներուն մեջ, սակայն չենք կրնար ընթերցող հասարակության նկատումներուն չի հանձնել մեր համակրելի երիտասարդ բանաստեղծին հետևյալ արտահայտություններն ես, որոնք իբրև կենդանի և ուժեղ բողոք կուղղվին դեպի «արյունոտ ճաշը» և զայն ճաշակողները» (ապա մեջբերվում են Վարուժանի կից նամակից մի քանի տող, որոնք զետեղված են սույն հատորում, տե՜ս № 126 նամակը)։

Վարուժանի որևէ ժողովածուում չի ամփոփվել։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։