Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/502

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

14. Հին Հունսւստանի հանրապետությունները զայն մեզմե առաջ մտածած են — աթենական քաղաքական գործիչ և սոցիալական բարենորոգիչ Սալոնի (մ. թ. ա. 640/635—559) օրոք Աթենքում կիրառվել է պրոգրեսիվ հարկը։

15. Սեն — Սիմոնականներ — ֆրանսիացի մտածող, ուտոպիստ — սոցիալիստ Կլոդ Անրի դե Ռուվրուա Սեն — Սէմոնի (1760—1825) կողմնակիցներն III հետնորդները։

16. «Ուղղակի հարկեր» — հողի, անշարժ գույքի, արհեստների, դրամական միջոցների, բնակարանի հարկերը։

17. Վոտ նահանգին մեջ... ժողովրդական ընդգանուր քվեարկությամբ 1885—ի մարտի 1-ին ընդունված շվեյցարական Վուտ (Վո, Վաադտ) կանտոնի (նահանգի) սահմանադրությամբ թույլատրվում Էր կարեորագույն դեպքերում դիմել հանրաքվեի։


13. ՀԵՐՈՍԸ

(էջ 116)

Ամբողջությամբ չի հասել մեզ։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Ազդակ», 1909, օգոստոսի 29/11 սեպտեմբերի, թիվ 37, էջ 582։ Խորագրից հետո նջված է՝ «Բանախոսություն՝ արտասանված Պարտիզակի մեջ (Հատված մը)»։ Զետեղվել է՝ Երկեր, 1946, էջ 364 — 365, ապա՝ Երկեր, 1984, էջ 455—456։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

1909-ի հուլիսի երկրորդ կեսին Վարուժանը Եվրոպայից վերադառնալով հայրենիք, մի քանի օր մնում է Ա. Պոլսում։ Օգոստոսի 22-ին (սեպտեմբերի 4) նա, ծննդավայրի ճանապարհին, արևմտահայ գրողների ու մսավորականների մի խմբի հետ այցելում է Պարտիզակ, ուր տեղի հասարակայնության առաջ բանախոսում է՝ միաժամանակ արտասանելով իր «Ջարդը» քերթվածը (տե՛ս Վահրամ Թաթուլի «Վերադարձի ուրվագիր» թղթակցությունը, «Ազդակ», 1909, թիվ 37, էջ 580)։ «Հերոսը» հատված է այդ բանախոսությունից։


14. ԿԾՈԻ ԽՈՍՔԵՐ

(էջ 118)

Հավանաբար առաջին անգամ հրատարակվել է հեղինակի կենդանության օրոք, բայց ե՞րբ և ո՞ր պարբերականում, ստույգ հայտնի չէ։ Բացառված չէ, որ 1910-ին Սեբաստիայում լույս տեսած Լեոն Լանիսի «Բուրվառ» հանդեսում հրատարակված Վարուժանի «Բաց նամակը» հենց «Կծու խոսքերն» են («Բուրվառը» մեր ձեռքի տակ չկա, անվանաթերթը՝ բովանդակության նշումով տե՞ս ԳԱԹ, ԴՎՖ, № 368, ուր «Բաց նամակ» նյութի դիմաց ձեռագրով ավելացված է՝ «Դանիել Վարուժան»)։ Երկրորդ անգամ