Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/503

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տպսագրել է Հ. Ճ. Ծիրանին «Դանիել Վարուժան» ուսումնասիրութեան (Պուքրեշ, 1940, էջ 89—91) մեջ։ Զետեղվել է նաև՝ Երկեր, 1946, էջ 431 — 433 (նամակների բաժնում), «Նամականի», էջ 208—210, Երկեր, 1984, էջ 495 — 497 («Արձակ էջեր» բաժնում)։

Տպագրվում է Սիրունու գրքից։

Հրատարակելով «Կծու խոսքերը», Հ. Ճ. Սիրունին գրել է․ «Վարուժան քաղցր կը վարվեր սկսնակներուն հետ.․․ գուրգուրանք ուներ սկսնակներու հանդեպ՝ մանավանգ անոնց, որոնց մեջ կայծը կը նշմարեր։ Բայց հաճախ չէր հանդուրժեր ամբարտավանությունը նորեկներուն մեջ։ Կը հեգներ այն ոչնչությունները, որոնք տաճար կը մտնեն ուռած հնդկահավերու պես։ Հետևյալ էջը, իր գրչեն ելած, սկսնակի մըն է, որ կուղղվի» (էջ 89)։ Ավելի ուշ, ի պատասխան Գոհար Ազնավուրյանի հարցման, նա բացատրել է․ «Վարուժան այդ գրվածքը ինձ կարդացած է։ Որոշ անհատի մը չեն ուղղված անոնք։ Տեսակ մը պամֆլետ է այդ գրությունը, որուն մեջ Վարուժան առհասարակ նկատի ունի հավակնոտ, ամբարտավան և ան տաղանդ սկսնակները, որոնք սունկի պես կը բուսնեին ատենով մը և զայն ևս կը ռմբակոծեին իրենց թնդանոթներով և նամակներով» («Նամականի», էջ 337)։

1. Մամոնա — Նոր կտակարանում հարստությունը հովանավորող չար ոգի, որից պետք է հեռու մնան ու որին չպետթ է երկրպագեն քրիստոնյաները (Ղուկ․, ԺԶ, 9 — 13)։

2. Պանթեոն — Հին Հունաստանամ բոլոր աստվածների տաճարը։ Նոր ժամանակներում՝ նշանավոր մարդկանց գերեզմանատեղը։

3. Պառնաս — հունական դիցարանում լեռ, ուր ապրում էր Ապոլոնը (տե՜ս «Պտույտ մը մեր դասարանին շուրջը» ստեղծադործության № 4 ծանոթագրությունը)։

4. Մանանայի պես պիտի տեղան ժողովուրդին վրա — ըստ Աստվածաշնչի, երբ հրեաները գնում էին դեպի ավետյաց երկիրը, աստված քառասուն տարի անընդմեջ ամեն առավոտ երկնքից նրանց էր ուղարկում ուտելիք՝ մանանա (Ելից, Ժէ, 14 — 16, 31)։


15. ՀԱՅ ԼԵԶՎԻ ԽՆԴԻՐԸ

(Էջ 121)

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Ազատամարտ, շաբաթաթերթ — հավելված», 1911, մայիսի 24/4 հունիսի, թիվ 45, էջ 705—710, երկրորդ անգամ, առանց առաջին պարբերության՝ Երկեր, 1984, էջ 456—466։

Տպագրվում է ամբողջությամբ, առաջին հրատարակությունից։

Գրված է հետևյալ առիթով։

«Ազատամարտ» օրաթերթը 1910-ի վերջերին, հիմնելով համանուն, շաբաթաթերթը, ի շարս այլ խնդիրների արծարծեց նաև լեզվական հարցեր։ Մասնավորապես 1911-ի հունվարին (թիվ 26—28) նա տպագրեց ծերունի կեղծանվամը մի հեղինակի «Մեր լեզուն և անոր մշակման խնդիրը» վերնագրով