Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/504

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մի հոդվածաշար՝ առաջադրելով ինչ—ինչ տեսակետներ։ Այդ առիթով էլ շաբաթաթերթը հունվարի 31—ին (փետրվարի 13) հրավիրեց բոլոր նրանց «որ կը շահագրգռվին հայ լեզվի զարգացման հարցերով, պատեհություն ունենան իրենց տեսությունները պարզելու այս մասին»։ Պարբերականը առաջադրեց հետևյալ հարցումները.

Ի՞նչ Է ձեր կարծիքը թրքահայ լեզվի արդի կացության և մշակման մասին։

2. Բանավոր և գրավոր պատեհ կը գտնե՞ք ձուլում մը արևելյան և արևմտյան աշխարհաբարներու միջև և ի՞նչ պայմաններով։ Եթե կը մերժեք այդ գաղափարը, ի՞նչ են ձեր պատճառաբանությունները։

3. Կընդունի՞ք երեք ինքնուրույն բարբառների՝ արևելյան, արևմտյան ու գավառական միջնաշխարհի (այն իմաստով, որ բացատրած էր Բերունի) անկախ, հավասարազոր գոյությունը։

4. Կը կարծե՞ր, որ ներկա գավառաբարբառները կրնան երկար ատեն շարունակել իրենց գոյությունը» (թիվ 29, էջ 464)։

Թեև շաբաթաթերթը ժամկետ էր սահմանել (նախ՝ մարտի, ապա՝ ապիլի 15—ը) ու խնդրել «ամփոփ և խիտ» պատասխաններ, բայց քննարկումը շարունակվեց մինչև նոյեմբեր։ Հարցարանին արձագանքեցին շատերը, որոնց թվում Հակոբ Քյուֆեճյանը (Օշական), Ղազարոս Աղայանը, Արշակ Չոպանյանը, Ստեփան Լիսիցյանը, Հովհաննես Գազանճյանը, Շիրվանզադեն, Վրթանես Փափազյանը։ Ավելացնենք նաև, որ խմբագրությունը ստեղծել էր մի հանձնաժողով, որի մեջ մտնում էին Ռուբեն Զարդարյանը, Մելքոն Կյուրճյանը (Հրանդ) և Լևոն Սեղբոսյանը (Շանթ)՝ խոստանալով հայտնել «իր տեսությունները» (տե՛ս փետրվարի 7/10, թիվ 30, էջ 480)։ Նման ամփոփում չեղավ։

Վարուժանն իր հոդվածով պատասխանել է առաջարկված հարցերից երկուսին։

1. Միջնաշխարհի լեզվեն — Միջնաշխարհ էին կոչում Հին Հայաստանի Այրարատյան նահանգը, իսկ միջնաշխարհի լեզուն արարատյան բարբառն է։

2. Ֆանթեզիներ — արևմտահայ գրականության մեջ տարածում գտած տեսակ, որ նկարագրում էր քմածին, մտացածին—երևակայական անցքեր կամ խորհրդածում անառարկայական—վերացական նյութերի շուրջ։

3. Խորհրդապաշտ դպրոց — այս և հոդվածում հիշատակված այլ դպրոցների մասին տե՛ս Վարուժանի «Գրական դպրոցներ» դասախոսությունը և համապատասխան ծանոթագրությունները ներկա հատորում։

4. Սահմանադրությունը — խոսքը 1908-ի հուլիսի 23-ին թուրքիայում հռչակված Ազգային սահմանադրության մասին Է։

5. Հայկականներուն մեջ — նկատի ունի «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» երկհատորյա աշխատությունը (Վենետիկ, 1836—37)։

6. Ա. Յարհանյան իր վերջին երկու հրատարակություններուն մեջ —