Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/505

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վարուժանի հոդվածը տպագրվելուց առաջ, մինչև 1911-ը, Ա. Յարճանյան—Սիամանթոն հրատարակել էր «Ամբողջական գործը» (Բոստոն, 1910) և «Կարմիր լուրեր բարեկամես» (Կ. Պ., 1909) ժողովածուները։

7. Այն թարգմանություններով, զորս Հ. Ա. Ղազիկյան բյուրեղացուց իր Օսիանին, «Էնհականին» և Լեոփարտիի երգերուն մեջ — նկատի ունի Արսեն Ղազիկյանի թարգմանությամբ հրատարակված Օսիանի «Քերթվածների» Ա հատորը (Վենետիկ, 1902), Վիրգիլիոսի «Էնեականի» (Վենետիկ, 1910) և Լեոպարդիի «Երգերի» (Վենետիկ, 1910) առանձին հրատարակությունները։ Օսիան անվանտակ թաքնված է եղել շոտլանդացի բանաստեղծ Ջեյմս Մաքֆերսոնը (1736—1796), որ իր պոեմները ներկայացրել է որպես հնադարյան բանաստեղծ Օսիանի ստեղծագործություններ։

8. Չերազյան Քերականության անփառունակ թաղումը — խոսքը Մինաս Չերազի «ընտրողական հայերենի» մասին է, որ նա առաջադրեց «Գրական փորձեր» (Կ. Պ., 1874) և «Ազգային դաստիարակություն» (Կ. Պ., 1876) աշխատություններում։ Նպատակ դնելով «կազմել մի լեզու, որ կարենա ընդունելի լինիլ ամենին անձնյուր գավառ յուր երեսփոխանը ունենալով հոն», Չերազը մտցրել էր քերականական նորաձևություններ։ «Ընտրողական հայերենը» պաշտպանեցին մի քանի մտավորականներ միայն (Գրիգոր Օտյան, եղիա Տեմիրճիպաշյան, Մկրտիչ Փորթուգալյան, Հրանտ Ասատուր), բայց ընդհանրապես ընվունելություն չգտավ ու արժանացավ ծաղրի (տե՜ս Հ. Անսայան, Հայոց լեզվի պատմություն, II մաս, Ե., 1951, էջ 518 — 526)։

9. Ալքիմիական բաղադրություն մը — ալքիմիան կամ միջնադարյան քիմիան կեղծ դիտություն էր, որի օգնությամբ ջանում էին գտնել փիլիսոփայական քար՝ հասարակ մետաղներից ոսկի ստանալու համար։


16. ԹԵՐԶՅԱՆԻ ԽՆԴԻՐԸ ՏԵՂՎՈԻՅՍ ՄԵՋ

(էջ 131)

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Իրիս», 1912, ապրիլի 15, թիվ 1։ էջ 6(204)—8(206)։ Նույն համարում (էջ 15) խմբագրությունը ուղղել է մի քանի վրիպակներ, որոնք հաշվի են առնվել սույն բնագիրը պատրաստելիս։

Վարուժանի որևէ ժողովածուում չի զետեղվել։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

Հոդվածի գրության շարժառիթը կաթոլիկ հայերի պատրիարք Պողոս Պետրոս Ժ Թերզյանի հրաժարեցման խնդիրն է։ 1910-ին ընտրվելով պատրիարք, Թերզյանը Հռոմի պապի աջակցությամբ սկսեց արհամարհել կաթոլիկ հայերի շահերը, բացահայտորեն վարեց հակաժողովրդական քաղաքականություն, ինչը առաջ բերեց զանգվածային բողոքներ։ 1911-ի ապրիլին նա հատուկ շրջաբերականով հայտարարեց, թե չի ճանաչում Ազգային երեսփոխանական ժողովը և արգելում է նրա հրավիրումը։ Այս հանգամանքը հակաթերզյանական ցույցերի պատճառ դարձավ։ Նույն տարվա հունիսին Բրգնիկում գումարված բողոքի ժողովում ելույթ ունեցավ նաև Վարուժանը։