Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/507

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հարգել նրանց դիմումը և պաշտոնազրկել Բերզյանին (տե՛ս «Բյուզանդիոնո, 1911, թիվ 4530, 1913, թիվ 4050, 4075)։

8. Պաշտոնանկ Թերզյանը — հետագայում Թերզյանին հաջողվեց զանազան մեքենայությունների միջոցով և Հռոմի պապի օգնությամբ մնալ իր պաշտոնում։

9. Գերապայծառը քանի մը հակասական խոսքերե վերջ՝ անդրդվելի կը մնա — մամուլում միջադեպն այսպես է նկարագրված. «ժողովուրդը... հետևյալ օր արարողության միջոցին պոռացել է, թե «չպիտի հիշվի Թերզյանի անունը»։ Այս աղաղակներեն մեծ իրարանցում հառաջ եկեր է, և ժողովուրդը դիմեր է Առաջնորդարան պահանջելու, որ այլևս չհիշվի Թերզյանի անունը պատարագի մեջ։ Վարդապետներեն մին, ընդդիմախոսած ըլլալով, Ժողովուրդն հարձակվեր է անոր վրա, բայց վերջապես Քեչեճյան եպիսկ. հաջողեր է հանդարտեցնել տիրող հուզումը՝ խոստանալով, որ չհիշատակվի Քերզյանին անունը» («Բյուզանդիոն», 1912, թիվ 4705):

10. Տոնքիշոտական — տե՞ս «Փայլակ»նացայտ հացկերույթ մը» հոդվածի № 6 ծանոթագրությունը։

11. Ժողովուրդի մեկ զավկին՝ Զամարյանի արյունն եղած է... — ակնարկը հետևյալի մասին է. Հռոմից Կ. Պոլիս վերադառնալուց հետո ժողովուրդը Թերզյանից պահանջել է հրաժարական տալ։ 1911-ի դեկտեմբերի 26-ին ժողովուրդը հավաքվել է պատրիարքարանի առաջ ցույցի։ Ցուցարարները գոչում են «Անեցի՜ Բերզյան, դավաճա՜ն»։ Վրա հասած մի քանի տասնյակ ոստիկաններ (պատրիարքը նախապես դիմել էր ներքին գործող և դատական նախարարներին՝ խնդրելով պաշտպանել իր անձը), հրացանների խզակոթերով ծեծում են ժողովրդին։ Զմառյան ազգանվամբ մի երիտասարդ ծանր վիրավորվել է և արնաշաղախ տեղափոխվել հիվանդանոց (տե՞ս «Բյուզանդիոն», 1911, թիվ 4624)։

12. Ձայնավոր պատարագը կը դադրեցնեն և կը վերածեն թիվի — ձայնավոր պատարագը կատարվում է երաժշտության ուղեկցությամբ, թիվ պատարագը՝ առանց երաժշտության (կատարում են միայն քահանաները)։ Հիշատակված անցքի մասին «Բյուղանդիոնը» գրել է. «Քեչեճյան եպիսկ. հարկադրվեր է հայտարարելու եկեղեցվույն մեջ, որ մինչև տիրող պատրիարքական տագնապին վերջանալը ձայնավոր պատարագին տեղ թիվ պատարագ պիտի մատուցվի եկեղեցվո մեջ, նույն օր սկսված ձայնավոր պատարագն ալ թիվ պատարագի վերածվեր է» (թիվ 4705)։


17. ՎԵՐՔԸ ԿԱՐՅՈԻՆԻ

(Էջ 135)

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Իրիս», 1912, հունիսի 1, թիվ 4, էջ 9(57) — 13(61), երկրորդ անգամ՝ «Բանբեր Երևանի համալսարանի», 1974, № 3, էջ 152—156 (հրապարակումը՝ Գևորգ Մադոյանի), ապա՝ Երկեր, 1984, էջ 466—473։