Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/526

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էջեր» բածնում): Ա հատվածը գրված է սև թանաքով, Բ հատվածը՝ մատիտով։

Հեղինակի վենետիկյան տարիների գրառումներից են։ Հավանաբար մտադիր է եղել ստեղծագործության նյութ դարձներ բայց հղատումները թողել է անկատար։

1․ «Զեեյթունի անցյալեն և ներկայեն» — խոսքը Զեյթունցիի (Մնացական Սեմերճյան) «Զեյթունի անցյալեն և ներկայեն» աշխատաթյան առաջին հրատարակության Ա հատորի (Վիեննա, 1900) մասին է։ Հեղինակը այս աշխատության 69-րդ էջից արտագրէլ է հետևյալ հատվածը (ԴՎՖ, № 43, էջ 14—14ա).

«Մի դեպք ալ տ. Օհանի կյանքեն. — Թվես 80 տարի առաջ Մարաշի մեր հայ վարդապետ մը կը տաճկնա։ Հայեր որչափ որ կը փափաքին ետ դարձնել՝ չեն հաջողեր, ուստի Մարաշու երևելիներ կը գրեն թեյթունի առաջնորդին այս եղելությունը և կաղաչեն, որ այս ուրացողը վանքը բերել տա և ետս դարձնե յուր նոր կրոնեն։ Անոնք կը գրեն, թե երկու օրեն ուրացողը պիտի մեկնի Կեսարիա Սու-Չաթըի գձով, ուստի մարդ ղրկելու է անոր ետևեն։ Առաջնորդն ալ Տելի-Քեշիշը կը կանչե և կը հրամայե երթալ բերել, իսկ եթե անոր գալն անկարելի ըլլա, իրավունք կուտա կենա զուրկ անել գնա։ Տեր Օհան 30 մարդ առնելով յուր հետ կերթա Սու-Չաթը ըսված՝ տեղը, որ Զեյթունի արևմտյան կողմը 6 ժամ հեռավորություն ունի։ Անդիեն տեսնելով որ հարյուրավոր բազմությամբ կարավանը կուգա՝ տեր հայրը սուրը կը քաշե, կը կայնի կարավանի առջև ու կըսե. «Ցուցուցե՜ք ինձ մի մարդ, որ հավատր ուրացեր է. եթե թաքուցաներ՝ ամենքդ ալ կը կողոպտեմ և կը մահացունեմ ալ։ Նոքա ամենքն ալ տաճիկներ էին։ Երբ որ Տելի-թեշիշի մերկացուցած սուրը տեսան և սպառնալիքը լսեցին՝ տաճիկները ճարահատյալ ցույց տվին ուրացողը, որ գլուխը կանաչ փաթաթած պարթև մարդ մըն՛ էր։ Կրոնասեր և ջերմեռանդ քահանան տեսածին պես մեկեն ի մեկ ուրացողին ձիուն ասպանդակը և անոր ոտքը համբուրեց լալագին ձայնով, աղաչեց, պաղատեց, աղերսեց. «Հա՛յր սուրբ, արի երթանք մեր վանք, անմիջապես վեղար փիլոն տալ կուտամ քեզի մեր ազգասեր առաջնորդեն և զքեզ փոխառաջնորդ կարգել կուտամ, ահա՝ նորին սրբազնության արտոնագիր առ ձեզ ուղղյալ, — կրկնեց տերտերը, — արի՜ երթանք, արի Ուրացողը համառեցավ, անկարելիություն ցուցաց. բոլոր աղաչանք, պաղատանք տեր հոր կողմե՝ իզուր։ Տեր հայրը այն ատեն տաճիկաց պատվիրեց հանդիսատես ըլլալ նորակրոն Մուհամմետը Սատըդ էֆենտիին սպանվելուն։ Եվ ապա կապել տվավ զանի չամի ծառի մը (մայրի)։ Դեր և մախրոտ էր ծառն ալ։ Այստեղ այրել տվավ ուրացողը, վերադարձավ Զեյթուն, եղածը պատմեց առաջնորդին և չորս իշխանաց, առաջնորդը անոր ճակատը համբուրելով՝ շնորհակալություն մատույց քահանային և հրաման ըրավ ս. պատարագ մատուցանել։ Նա ալ կատարեց տեր Հակոբոս եպիսկոպոս Պոստանյանի հրամանը»։