Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/533

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է ինքնագրերից կամ դրանց լուսապատճեններից, մեկ երրորդը՝ սևագրերից։ Առանձին դեպքերում, երբ պահպանվել են միևնույն նամակի և՜ սեագիր, և՜ մաքրագիր տարբերակները, հրատարակվում է մաքրագիր օրինակը, իսկ սևագրի տարբերությունները նշվում են ծանոթագրություններով։ Սևագիր նամակների մեծ մասն անթվակիր է։ Դրանց գրության ժամանակը վերականգնված է բովանդակությամբ և որոշ փաստերի համադրությամբ։ Հատորում ամփոփված են նաև Դերենիկ Ճիզմեճյանի «Դանիել Վարուժան» գրքում, ինչպես նաև այլևայլ առիթներով պարբերականներով հրատարակված նամակները։


1. <ԻԳՆԱՏԻՈՍ ԿՅՈԻՐԵՂՅԱՆԻՆ>

(Էջ 229)

Ինքնագիրը՝ ՎՄՄ։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Հիշատակարան երկհարյուրամյա հոբելինի Մխիթարյան միաբանության ի Վենետիկ, 8 սեպտ. 1701—1901 սեպտ․ 8» գրքում (Վենետիկ, 1901, Էջ 149), երկրորդ անգամ՝ «Նամականի», էջ 23։

Տպագրվում է առաջին հրատարակությունից.

1. Մխիթարյան միաբանությունը — հիմնվել Է 1701-ի սեպտեմբերի 8-ին Կ. Պոլսում, 1717-ից հաստատվել Վենետիկի մոտակայքում, Ս․ Վաղար կղզում։

2. Չուպուգկեոյան — բանաստեղծը վաղ շրջանի ստեղծագործությունները և նամակները ստորագրել Է՝ Չպուգքյար, Չպուգքյարյան, Չուպուգկեռյան, Չուպուգքյարյան և այլն: 1905-ի նոյեմբերից ընտրել է Վարուժան կեղծանունը։

3. Քաղկեդոնի Մխ<իթարյանց> վարժարան — Վենետիկի Մխիթարյանների վարժարանը հիմնվել Է 1870-ի հունվարի 14-ին Կ. Պոլսի Քաղկեդոն (Գատըգյուղ, Գատըքյոյ) թաղում, Մոտա զբոսարանի շրջակայքով։

Գոյատևել է մինչև 1914-ի հոկտեմբերի 14-ը («Բազմավեպ», 1936, թիվ 8—10, Էջ 210, 213)։ Վարուժանը այս հաստատությունով սովորել է 1898—1902 թթ.։


2. <ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԹՃԻՅԱՆԻՆ>

(էջ 230)

Ինքնագիրը՝ ՎՄՄ, լուսապատճենը՝ ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 38։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Բազմավեպ», 1941, թիվ 1 — 42, Էջ 90։

Թվագրվում է հասցեատիրոջ հոր՝ Միքայեյ Աթճիյանի՝ որդուն ուղղած 1902-ի մարտ 22/5 ապրիլի նամակով, որը գրված Է Դանիել Չպուգքյարյանի ձեռքով։