Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/565

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

56. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

(էջ 295)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԱՉՖ, I բաժին, № 6868։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», Էջ 77։

Տպագրվում Է ինքնագրից։

1. Քննադատության մը պատրվակով — խոսքը Ա. Չոպանյանի «Գրական քրոնիկ» ընդհանուր վերնագրի տակ «Սարսուռներին» նվիրված գրախոսականի մասին է, որ լույս տեսավ «Անահիտում», 1906-ի հունիս-հուլիսին (թիվ 6—7, Էջ 107—113)։

2․ Բոլոր ներբողները — Հիշյալ գրախոսականում Ա․ Չոպանյանը գրել Է․ «Վարուժանի քնարը ամենամեծ հատկությունն ունի ինքնահատուկ հնչյունով մը օժտված ըլլալու ու հոն, ուր ուժեղ կը թրթռա, ուժը կը ձկտի դեպ ի վեհ բարձունքներ ու մերթ կը հասնի շքեղ թռիչով մը... Իր սկզբնավորությունց մին է ամենեն շքեղ արտահայտություններեն, որ Հայոց մեջ հայտնված ըլլան»։

3. Ձեր քանի մը դիտողություններուն — Ա. Չոպանյանի կարծիքով «Սարսուռները» «անհավասար» Է, ամենից աչքի ընկնող պակասը համարել է տեսակ մը «վարժապետական նոթը», մատնանշել Է մի քանի քերթվածներ, որոնք «հրապարակագրություն են կամ ճառախոսություն, բայց ոչ բանաստեղծություն», ցույց Է տվել «պատկերներու և բառերու անճիշդ կամ անճաշակ» ընտրության օրինակներ, «տաղաչափական անփութություեներ»։

4. Ընդարձակ քերթված մը — խոսքը «Ջարդը (1895—1896)» բանաստեղծության մասին է, որ Վարուժանն ավարտել Է օգոստոսի 25—30-ին (տե՛ս ԳԱԹ, ԴՎՖ, տետր № 13, Էջ 87—100, № 22, Էջ 1 — 14)։

5. Փոքր ոտանավոր մը — խոսքը «Լվացարարուհին» բանաստեղծության մասին է, որը գրել է 1906-ի հունիսի 7-ին (տես ԳԱԹ, ԳՎՖ, տետր № 13, էջ 85 — 86)։ Տպագրվել է՝ «Անահիտ», 1906, թիվ 8—9, էջ 176։

6. Օգտակար և հոյակապ գրքին — խոսքը Ա. Չոպանյանի ֆրանսերեն թարգմանությամբ 1906-ին Փարիզում լույս տեսած «Les trouveies Armeniens» հատորի մասին է, որ նվիրված է հայ հին ու նոր աշուղների ստեղծագործությանը։


57. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

(էջ 296)

Ինքնագիրը՝ ՎՄՄ, լուսապատճենը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 101։

Առաջին անգամ հրատարակվել է՝ Ճիզմեճյան, էջ 77, երկրորդ անգամ՝ «Նամականի», էջ 78։

Տպագրվում է լուսապատճենից։

1․ Վերտին քարտերնիդ — հիշատակված բացիկը չի հասել մեզ։