Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/600

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հասցեատերը վերականգված է նամակի բովանդակությամբ: Թվագրվում է Ա. Տիրոյանին հղած <1908-ի օգոստոս 4—5-ի> նամակի (№ 117) և Ա. Տիրոյանի 1908-ի օգոստոսի 6-ի պատասխանի (ԴՎՖ, № 296) հիման վրա։

Տպագրվում է սևագրից։

1. Ձեր նամակը ստացա — խոսքը Ա. Տիրոյանի 1908-ի օգոստոսի 6-ի նամակի (ԳԱԹ. ԴՎՖ, № 296) մասին է, որով պատասխան է Վարուժանի նախորդ (№ 117) նամակին։

2. Նախկին քարտուղարն եք ուսումնական խորնրդին — տե՛ս № 117 նամակի № 5 ծանոթագրությունը։

3. Դուք պարտական եք նամակս պետք եղած տեղը նանձնելու — Ա. Տիրոյանը 1908-ի օգոստոսի 6-ի պատասխանում Վարուժանին խորհուրդ էր տվել Դ. Ճիզմեճյանի ուսումնաոության հարցով դիմել ուսումնական ժողովին։

4. Նամակը պետք եղած տեղը հանձնեցեք — հայտնի չէ այս պահանջը Ա. Տիրոյանը կատարե՞լ է, թե ոչ, բայց Դ. Ճիզմեճյանի խնդիրը դրական լուծում չի ստացել։

5. Ինչպե՞ս զիս այդ բանակին մեջ կը դասեք — Ա. Տիրոյանը 1908-ի օգոստոսի 6-ի պատասխանում Վարուժանին կշտամբել էր. «Անշուշտ այդ ամբողջ բանակին մեջեն մի կամ երկու բացառություն պետք ես ընել... գեթ զքեզ անոնցմե դուրս անելու համար, որովհետև դուն թոշակ ընդունոդներու բանակին մեջ կը գտնվիս նյութապես»։

6. Չսել, թե զմեկը կամ զոմանս մրոտել կը ջանամ — նկատի ունի Ա. Տիրոյանի պատասխան նամակի հետևյալ տողերը. «Առանց փաստերու զմեկը կամ զոմանս ամբաստանել և կամ մրոտելը վստահ եմ, որ դու ինքդ ամենամեծ գործը կը համարիս»։

7. Ես քովս Ձեզմե գրված նամակներ ունիմ, որոնց մեջ Դուք Վանքին մեջ Էնթրիկներ գործողներու վրա կը քալեք — նման տրտունջներ կան միայն ԴՎՖ-ում պահվող Ա. Տիրոյանի՝ 1905-ի դեկտեմբերի 23-ի նամակում («Նամականի», էջ 227—228)։

8. «Ով բուսականութեան եղինք և դդումք ի բանջարանոցս» — արտահայտության աղբյուրը մեզ անծանոթ է։

9. Դերենիկին նամակին մեջ կը թվեք... — Դ. Ճիզմեճյանը իր հուշերում Ա. Տիրոյանի՝ իրեն հղած նամակի մասին ոչինչ չի գրում։

10. Ցեցերու նեղինակն է — ակնարկը պարզ չէ։ «Ցեցերը» հավանաբար Ա. Տիրոյանի գեղարվեստական երկերից մեկի վերնագիրն է։

11. Իմ «Կամբաստանեմս» — ակնարկված է էմիլ Զոլայի «Ես մեղադրում եմ» հռչակավոր բաց նամակը Ֆրանսիայի պրեզիդենտ Ֆ. Ֆորին, որով հանդես եկավ ի պաշտպանություն հրեա Ալֆրեդ Դրեյֆուսի և իշխանություններին ներկայացրեց անմեղ զինվոր ականին կանխամ տածված դատապարտության ենթարկելու մեղադրանք։