Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1901


1. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ ԴՈԻՐՅԱՆ

Բանաստեղծ չեմ, բայց բանաստեղծի նման կսիրեմ ապրիլ՝ զգացմանց գաղափարից, խոկմանց, երևակայությանց և հիշատակներու վսեմագույն աշխարհին մեջ, և ով որ բանաստեղծությունը կը սիրե՝ նաև զայն ներշնչող գերագույն էակը, Արտերու և հոգիներու քննիչը, բնության քնարերգակը, բանաստեղծն։

Այս սերն է ահա, այս սերն, որ միտքս ու սիրտս կը հուզե, երևակայությունս կը վառե, թերավարժ գրչիս մղում մը կուտա ընդհուպ, որ վայրիկ մը դեգերի այն բանաստեղծին անհունության մի փոքր մասին մեջ, որուն հանճարը գիտակցություն է տված ամեն ազգային անհատներուն և այլոց, որ՝ զինքը կոչեն՝ Գեր․ <ապայծառ> Տ․ <եր> Եղիշե Ծ. <այրագույն> Վ․ <արդապետ> Դուրյան...