Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/611

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2․ Պանանջեցին 60 ֆրանքի պես չնչին գումար մը — ակնարկը վերաբերում է «Սարսուռների» տպագրությանը (տե՜ս №№ 21 և 27 նամակները և համապատասխան ծանոթագրությունները)։ Վարուժանը այդ պատմությունը հիշեցնում է ի պատասխան Թեոդիկի այն վստահության, թե Մխիթարյանները «չեն վարանիր «Սարսուռներուդ» պես այդ հատորն ալ ի լույս ընծայելու իրենց տպարանեն» («Նամականի», էջ 280)։

3. «Հալեցուցե՜ք և խմեցեք, ազնվության ծարավիներ» — այս արտահայտության առթիվ Թեոդիկը բացատրել է, «Տանդեի «Քավարանին» 20-րդ երգին մեջ սա խոսքը կա. «Կրասո՜ս, ըսե՜ մեզ, որովհետև գիտես թե ի՜նչ համ ունի ոսկին»։ Հռոմայեցի զորավար և ծերակույտի ալ անդամ էր այս մարդը՝ նշանավոր իր հարստությամբն ու ագահությամբը։ Մեռած է արշավանցի մը մեջ ընդդեմ պարթևաց, որոնք գտնելով իր մարմինը ռազմադաշտին վրա՝ գլուխը կտրեցին ու բերնեն վար հալած ոսկի թափեցին, ըսելով հեգորեն. «Խմե՜ ոսկին, վասնզի ձարավի էիր անոր»։ Տարաբախտ բարեկամս, սիրտը վառած զգալով, պատմական այս դրվագը կը պիտակցնե Վենետկո վանուց բարեշնորհ վարդապետներուն, որ իրեն պես ուսանողն մը թուղթի դրամ էին պահանջեր» («Ամենուն տարեցույցը», էջ 16)։

4. «Կարոտի նամակ» քերթվածիս արտասանելու պատճառ եղեր ես — Թեոդիկը հայտնել էր, որ իր առաջարկով այս բանաստեղծությունն արտասանվել է 1909-ի հունվարի վերջին Կ. Պոլսում զեյթունցի սովյալների օգտին կազմակերպված երեկույթում («Նամականի», էջ 280—281)։ Տե՜ս նաև № 122 նամակի № 4 ծանոթագրությունը։

5. «Արմենուհիեն» տուն մը գեղձեր են — «Արմենուհի» դյուցազնավեպը առաջին անգամ տպագրվեց «Անահիտում» (1908, թիվ 5—12, էջ 85—90)։ 1909-ի մարտի 21-ի նամակում Ա․ Չոպանյանը Վարուժանին հայտնել էր, թե հապավել է «այն տունը, ուր գեղանի հայուհվույն «ագըռմեջը» կերգվի» («Նամականի», էջ 279)։

6. «Վահագն» — տե՜ս № 128 նամակի № 4 ծանոթագրությունը։


132. <ՄԵՐՈԻԺԱՆ ՊԱՐՍԱՄՅԱՆԻՆ>

(էջ 407)

Ամբողջությամբ չի հասել մեզ։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Շանթ», 1918, թիվ 6, էջ 65, երկրորդ անգամ՝ «Նամականի», էջ 172։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

1. Հազիվ մեկ-երկու ոտանավորներու մեջ ճանչցած եմ Ձեր մուսային շունչը — հավանաբար Վարուժանի սույն նամակը պատասխանն է Մ. Պարսամյանի 1909-ի մարտի 23-ի (ապրիլի 5) նամակի, որով տեղեկացնում էր, թե առաջիկայում լույս է տեսնելու իր «Բանաստեղծի սիրտը» ժողովածուն (տե՜ս «Նամականի», էջ 282)։