Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/631

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

3. Ես չեմ խորհիր, թե երկար մնամ Սվազ — տե՜ս № 161 նամակի № 6 ծանոթագրությունը։

4. Կը խոստանաք փոխարինել — ակնարկը վերաբերում է վարձատրությանը։

5. Մեկ քերթված կը ներփակեմ — հայտնի չէ, թե ի՞նչ բանաստեղծություն է ուղարկել։

6. Անցյալ տարի հրատարակած «Տեղին սիրտը» հատորս — տե՛ս № 150 նամակի № 1 ծանոթագրությունը։


170. ՄԵՐՈԻԺԱՆ ՊԱՐՍԱՄՅԱՆԻՆ

(էջ 441)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, Մ. Պարսամյանի ֆոնդ, № 23, թերթ № 165։

Առաջին անգամ, հապավումով, հրատարակվել է՝ «Շանթ», շաբաթաթերթ, Կ. Պ., 1918, թիվ 6, Էջ 62, երկրորդ անգամ՝ «Նամականի», Էջ 193 — 195։

Տպագրվում է ինքնագրից։

1. Antologie—ի հարցարանդ — հավանաբար խոսքը Մ. Պարսամյանի նախաձեռնած «Մեր տարեցույցը» տարեգրքի մասին է, որ հրատարակվել է 1911-ին Կ. Պոլսում։

2. Վերջին նամակը — հիշատակված նամակը չի հասել մեզ։

3. Հանդեսի մը հրատարակման պիտի ձեռնարկեք — խոսքը «Շանթ» հանդեսի մասին է։

4. Հայրս... պանդխտելով Պոլիս — տե՛ս № 122 նամակի № 6 ծանոթագրությունը։

5. Սագըզ Աղաճի Մխիթարյան դպրոցը — տե՛ս № 122 նամակի № 7 ծանոթագրությունը։

6. Քաղկեդոնի համանուն վարժարանը — տե՜ս № 1 նամակի № 3 ծանոթագրությունը։

7. Խավյար խան — տե՜ս № 122 նամակի № 9 ծանոթագրությունը։

8. Այդ երգերը մինչ ցարդ կը պահվին թուղթերուս մեջ — տե՜ս № 4 նամակի № 3 ծանոթագրությունը։

9. Կը վերադառնամ Վենետիկ — տե՜ս № 142 նամակի № 1 ծանոթագրությունը։

10. Կը զետեղեմ պսակ մը — «Բազմավեպը», «Դանիել Վարուժան դեպ ի հայրենիք (15/28 հուլիս)» հաղորդման մեջ (թիվ 9, Էջ 418 — 419) գրել է, «Վարուժան ուխտավորի մը պես լուռ, ծաղկյա պսակ մը ձեռքը մտավ Ս. Վաղար, պսակը դրավ Հ. Ալիշան ի դամբանին վրա, ուսկից առած էր «վրեժի» ուժը և ձայնը։ Երիտասարդ բանաստեղծը իր աչքերը նահապետին մահարձանին աչքերուն հառած, լուռ կեցավ մի քանի վայրկյան․ անոնք անձայն իրարու միտք կարդացին․..»։