Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պերեզմանիս ալ մեջ կը հանգչիմ, հիմա կարդա՛ մի առ մի՛։ Գալով ոտանավորին զգացման և իմաստին fiasco[1]։

Հաջող վերջավորության խոսք չկա, բայց գրությունը սեփական զգացում չը կրեր, և ինչպես կա, որ կրե, քանի որ իբրև ամուսին իր զավկներու տեր հայր մը կը խոսիս, դեռ ժամանակ կա, համբերություն։ Երկրորդ տունը այս իմաստը կը կրե, «Գերեզմանիս այցելեցին... հայր և մայր և ամուսնույս հետ թևախառն որդվույս պար և հյուրալի պարահանդես չենք երթա»։

Գիտեմ, թե «պար» բառը հոս երկրորդ իմաստով «խումբ» կը նշանակե, բայց պետք չէիր գործածել, քանի որ աշխարհաբար կը գրես, քանի որ ժողովրդին մտքին մեջ այդ բառը տարբեր իմաստով ուրախալի պատկեր մը կը ներկայացնե։

Նոր փորձ, հաջողություն կը մաղթեմ։

Եվոլին Տավիղին. — Գրությունդ վարդապետական է․ ասոր հակառակ, ջանք մունիս զգայուն գրել․ այս երկու ոճերու միացումեն գրական տիրացվություն առաջ կուգա։ Ուղղագրության և կետադրության ուշադիր։ Շարադրության կերպ ունիս. չուրացվիր։

Բայց ի՞նչ է վերնագիրդ «Անուշ ձա՞յն»։ Լավ է «Անցյալս և ներկաս» ըլլար այն։ Դուն տրված վերնագրին վրա չես կեդրոնացուցած գաղափարներդ, վասնզի անոր վրա ունեցած իմաստներդ աղքատ եղած են․․․ և ցրցոնք<եր> ես մտածումներդ թուղթ լեցնելու համար, թե երկու-երեք անգամ ալ այսպես գրություն ընես, նոր գաղափար գտնելու համար, բերանդ օղին պիտի բանաս. գեթ ես այսպես կը գուշակեմ։

Գանք մանրամասնությանց.

Տեղ մը կը գրես, «Մանկությունը ծաղիկ մէ, աղոթքը նորա բուրումը»․․․ Կը հարցնե՞մ, միայն աղո՞թքը։ Եթե միայն աղոթքն է այդ մանկությունը, որքա՜ն անհոտ ծաղիկ պիտի ըլլար, քանի որ ընդհանրապես մանուկը աղոթելեն կը փախչի։

Ուրիշ տեղ մը․ «․․․Զեփյուռե բերված տավիղներու

  1. Ձախողում, անհաջողություն։