Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մրմունջքին»։ Տավիղին ձայնը, որ աշխարհեն ալ գա՝ մրմունջք չըլլա։

Ուրիշ տեղ մը․ «Մայրս արև մ՛էր երկնա՜յին․ նորա ճաճանչներն էին սիրո անուշ ձայներն, որ կարտասաներ», «Մայրս արև մ՛էր»․ նախ այս նմանաթյունը ուռուցիկ է։ Հետո ճաճանչը ո՜ւր, ձայնը ո՜ւր։ Դարձյալ այս նմանությունը սխալ է ընել․ ի՞նչ պարտապանաց բան կըլլա, երբ որ ըսեմ արևուն կերգե և մանտոլինին կը ճառագայթե։

Ուրիշ տեղ մը․ «Ինչո՞ւ մեր սիրտերը կը հետևին այն անուշ ձայներ ան, որ կը գոլորշանան օդին մեջ»։ Կը գրես, պարոն, սակայն ձայնը չի գոլորշանար․ կամ բառին հոգին չես հասկցած կամ բանաստեղծությունը անճշտություն կարծածես։

Գրությունդ այսպիսի և ուրիշ տեսակ նմանություններով, սխալներով առատ է, այս առավելությունն ունի, որ խանդով գրված է, պիտի լավնա, եթե ուշադրությամբ գրվեր։ Վհատիլ

չէ, հաջող <1 անընթ․> կը մաղթեմ։

Անցնինք։

Սուլիչին. — Ֆյո՜ւտ, առաջին անգամ ես քեզ սուլեմ։ Խեղճաթյո՜ւն։ Ի՜նչ «Անուշ ձայն», աստված իմ, ճիշտ կեղծանունիդ ձայնին կը նմաներ․․․