Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4. «ՓԱՅԼԱԿ»ՆԱՑԱՅՏ ՀԱՑԿԵՐՈԻՅԹ ՄԸ

Երգիծաբանության իրավունքով

<Անիկոյի> մեջ, մեր նախընթաց մեծ պտույտին, ճաշի սեղանին շուրջն էինք. կերակուրը գալու ուշացավ։ Եղբայր Ալեքսիսի հետ կը խոսակցեի․ կենթադրվի եղբոր հետ խոսակցութեան մը միայն ինչ բանի վրա կրնա ըլլար՝ բանաստեղծության։

Մեր զգացման սրտերը իրարու կը բանայինք, այն աստիճան, որ մեզ տեսնողը պիտի կարծեր, թե սիրաբանության մեջ ենք։ Ան՝ մերթ հանպատրաստիցս ոտանավորներ կըսեր ինծի․

Կերակուրը կուշանա։

Խոսակցությունը բանաստեղծութենեն անօթության անցավ, անզգալի քայլով. արդեն մեր մեջ բանաստեղծության և անոթության հոմանիշին (ականջը խոսի Գարեգինին և․․․ և... Դանիելին, բայց այս վերջին այնչափ <1 անընթ.> է բանաստեղծության, որ ոչ ապագային վախը և ոչ անուղղակի քննադատությունները կը հուսահատեցնեն կոր զինքը, այդ երկաթին ամեն խարտոց չի բաներ)

Շեղեցանք խնդրեն․․․

Խոսակցությունը բանաստեղծութենեն անօթության անցավ, երբ լսեցի եղբոր մեկ աղեխարշ ոտանավորը, որ կըսեր․

Ճըմուռը կը ճըռճըռա,
Փորիկըս կը կըռկռա,
Խամպեկոֆ աղա
Պար ըըռնե, խաղա...

Չեմ գիտեր, թե Խամպեկոֆը պարը բռնեց, թե չբռնեց, երբ սեղանին սարսափելի գոչյուններ լսեցի՝ Փայլակ,