Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուրիշ օրինակ մը․

Մարմարյանը իր սովորական հաստկեկ զգեստներուն մեջ ասպետական է և զայն դիտելը ախորժելի, բայց ննջարանին մեջ՝ այնքան օրիորդաբան գիշերնոցը հագած, երբ կը քալե նազելի կը թվի՞ Ջեզի։

Վերջապես, ո՜վ Փայլակ, արձակած շանթդ ուզզապես նեխած վերքերու դպեր է, վասնզի շատեր, սեղանին վրա այնքա՜ն ցավեն կսկծելիորեն կը ճվային, որ փիլավը բերաններնեն կը թափթփեր։ Եվ ձայնը, որ անոնցմե կելլար, ավելի սրտի, քան թե մտքի առնված մը կանչն էր, և երբ մեկը, բերանը արդեն ծակ աչքի պատառով մը խթված կանչվռտե.․․ բարձր «tono[1]»եով գիտե՞ք հնչումին ալիքը ինչ կը դառնա, ճիշտ Բեռնայանի մը ձևակերպած «pronto[2]»ն։

Այս տեսարանը գեղեցիկ էր «Փայլակի» ցողովը դուս ցաթկած.․․ ես կը զվարճանամ և կը հրավիրեմ (առանց կոտըրտուքով), որ գան շատ մը սնամեջ թմբկահարներն ալ, թմպուկ, զոր Ստեփանին միշտ կզարնե, որ գան իրենք ալ ինծի հետ զվարճանան (այս տողերս ոչ նյութականով, այլ ազնիվ գաղափարականով պատեցեք և պիտի հասկնաք կը քաջալերեմ «Փայլակը», բայց մի անգամ կանդրադարձնեմ սկիզբն շեշտած կետիս ուշադրություն իր ճշմարտության մեջ, գոտեպինդ թող կենա, (զոր ուրիշ հոդվածով մանրամասն կրնամ ցցնել, եթե ուզվի) և հողը իսկ թող չըլլա, թե դատափետյալներե կը դատափետվի, ան՝ թերթին ընթերցման մասին մղոն տվավ «Եղին» ծափահարցնել տալով այդ «Փայլակ»-նացայտ հացկերույթին գինիներուն մեջ։

Մենք շատ անգամ, շատ բաներուն մեջ ճշմարտության առջև կույր ձևացած ենք (ձևակերպության մեջ ո՞վ կը հասնի մեզի) վասնզի կեղծիքը մեր Կամախին ամենօրյա յուղոտ շապիկին պես այնքան պինդ մեր կռնակին փակեր է։

Այս՝ այս է...

Այլևս՝ լուրջ․․․

  1. Ջայն, տոն
  2. Պատրաստ, արագ, փութով։