Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/687

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

158. ՄԻՐԻՃԱՆ ԹԱՇՃՅԱՆԻՆ

<15 — 17 մայիս>, 1915, Չանղըրը

Հիշատակված է հասցեատիրոջ՝ 1915-ի մայիսի 27-ին Սեբաստիայից պատերը գրած նամակում, որտեզ կարդում ենք. «Այսօր Վարուժանեն նամակ ստացա. հանգիստ ըլլալը կիմացնե և ձեզի ալ շատ անգամ նամակ գրելը ու նամակ ստանալը կիմացնե։ Տիրոջմով զինքը վայելելու շնորհքին կարժանանանք»։

ԳԱԷ, ԴՎՖ, Լ № 177։


159. <ԱՐԱՔՍԻ ՎԱՐՈԻԺԱՆԻՆ>

<10/23 — 12/25 օգոստոս, 1915,
Չանղըրը>

Օգոստոսի 10-ին, երբ հայտնի է դառնում, որ U. Պոլսից եկած հրահանգի համաձայն «ներման» արժանացած անձանց ցանկում չկա իր անունը, Վարուժանը, Միքայել Շամտանճյանի վկայությամբ, հեռագրով գիմել է ընտանիքին՝ խնդրելով զբաղվել իր ներման հարցով։

«Հուշարձան Ապրիլ տասնըմեկի», Կ. Պ.,
1919, Էջ 118։


160. <ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾՈՑ ՆԱԽԱՐԱՐՈԻԹՅԱՆԸ>

<10/23 — 12/25 օգոստոս, 1915,
Չանղըրը>

Միքայել Շամտանճյանի վկայությամբ, օգոստոսի 10-ից հետո Վարուժանը, Ռուբեն Սևակը, Օննիկ Մաղազաճյանը, Վահան Քեհայանը և հացագործ Հարությունը (Արթին աղա) «Ներքին գործոց նախարարության դիմում ըրին հեռագրով, որպեսզի իրանք ալ մեզի պես նկատվին» (ներման արժանանան, տե՛ս այս բաժնում, № 159)։

«Հուշարձան Ապրիլ տասնըմեկի», էջ
118, ԳԱԹ, ԴՎՖ, № 342։