Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս գրությունս պիտի չընեի, ըլլա այսպիսի փուճ բանի մը մեջ ժամանակ չվատնելու, ըլլա գրության մը մեջ գրող հոգին չափելուս համար (ուր որ շողորթություն կան, այն տեղեն պետը է քաշվիլ)։ Բայց քանի մը ընկերներու այս խոսքին վրա պետք <է> չլռիլ (իր nճը իր շնչե․ կրնան ըսել հաղթվեցավ)։ ՉԷ՛, այդ «հաղթվեցան» իմ հոգս չէ, այլ կարևորությո՜ւն չտվավ. այո՛։ Զի, ինչպես անգամ մ՛ըսի, գրութենեն գիտեմ, թե ինչ մակարդակի վրա եղողի մը դեմ կը գտնվիմ։

Իսկ «իր ոճը իր ոճով շնչե», կը հասկնամ, այսինքն «իր պաղզավակները» նրբախոսությունները, ջախջախիչ նրբախոսություններով. ատիկա կը մտածենք։

Այս անգամ, իր «Անուշ ձայնին», սկիզբեն վերջը, ինչ ապրանք ըլլալը պիտի ցուցնեմ, որ այն չափ իր աչքին արժեքավոր կը տեսնվի։ Այսպեսով չը կարծեք թե նախընթաց քանի մը մասին դիտողություններեն փախուստ կուտա, պիտի կարդաք զանոնք իրենց կարգին համեմատ։

Ալ այս անգամ, եթե հասկցան՝ հասկցան. թե չէ՝ ալ ինչ կրնամ ընել․ այդ երկաթին ուրիշ խարտոց պետք է գտնալ։

Այդ իմաստներու խռնփնթոր կարգադրութենե դուրս պիտի նետեմ լեզվի սխալները՝ գաղափարի սխալներուն հետ առաջինին ավելի կարևորություն տալով, քանի որ լեզուն հիմն է գրականության։

Սկսինք։

«Կը հիշեմ ժամանակներ մանկության քաղցր և երկնային օրեր։ Կը հիշեմ այն օրը ուր մայրս առջի անգամ ուսույց ինձ աղոթել»։

Բարեկամ, նախ կը խնդրեմ, որ այդ ըսածներուդ կետերը դնես։ Օսմաներեն չենք գրեր։ Այո՛, կետը փոքր բան է, բայց չգիտնալը մեծ բան է, ուսման և գիտության փոքրության առջև տգիտությունը ավելի կը հսկայանա։ Կետադրության պակասությունը կամ սխալությունը գրության մը խառնակ փնթորին մեծ պատճառներն են։ Հետո, «կը հիշեմ այն օրը ուր մայրս․․․»։ Այդ ուրը քեզի պահե. երբ և եթե գրաբար կուզես՝ յորում: