Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուրիշ տեղ մը.

«Երկար ատենե գոցված սիրտ մը կը հակե, և կամ կերգե և այն ատեն կը տեսնես բաց աչքերուդ մեջ արցունք չորնալը, արտմություն նվաղիլը, վիշտի մխիթարելը կամ այն երգերու հետ թռչիլը»։

Դարձյալ գաղափարի սխալ․ Անպատճառ քո՛ւ գոցված սրտիդ հառաչանքը կամ երգը պիտի ըլլալ արցունք չորցնողը, տրտմություն նվաղեցնողը։ Քեզի մնացեր էր այսպիսի վարդապետաւթյուն մը (teoria) մը հաստատել։ Սիրելիս, ընդհանուրին գիտցածը կամ զգացածը այն է, որ տրտմությունը կը տրտմեցնե և հառաչանքը հառաչել կուտա (խոսքս խուժդուժ սրտերու համար չէ)։

Այսպես, դեռ ուրիշ սխալներ ալ զանց ընելով, երկու հոդվածներու քննադատակ<ան> մասը կը լրացնեմ․ ևս կըսեմ քեզի․ այդ ամբողջ դրությունդ լիզե, լիզե երկար լեզվով, խոժոռ լեզվով, անկե բիծ մ՝իսկ թող չմնա․ եթե լավ մաս մըն ալ կա՝ մյուս սխալներուն հետ գետինն անցնի, և այդ մոխրին ոչնչին վրա սև քող մը ձգե վրան այսպես գրված․ Իմ առաջին ինքնահավանությունս:

Զիրտուշդ իր քննադատության ուրիշ կտոր մըն ալ ավելցուցած էր, զոր չդրինք սիրտ ծակծկելու չափ սուր ըլլալուն պատճառավ, որուն մեջ Եվոլ Տավիղին տաճկերեն բառերուն քանի մը բացատրությունները և իր զոհած կեսի մը անոր չբավելը և խմբագրեն սրբագրություն մուրալը կերգիծաբանե։ Եվ հանրածանոթը բացատրությունը գրական տիրացութենեն, իմաստակություն նշանակելը կանդրադարձնե՝ ոչ թե երգեցողության։