Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<1 անընթ.> Ալպիաններեն անգին․ այդ մարդերու, կիներու և տղոց անդիմադրելիորեն <1 անընթ․>։

Այդ ցեղերեն ամենագլխավորը գերման ցեղն էր, և զինքը առաջին անգամ քրիստոնեության կապողը Ուլֆիլաս։

Ի՞նչ էին գերմանները և ո՞վ էր Ուլֆիլաս․ Գերմանները մյուս բարբարոսներուն արշավանքին մեջ նշանավորներեն եղած են, Իտալիո հյուսիսային արևմտյան կողմը ցրված էին, գլխավորապես Հռենոսի և Դանուբի ձևացուցած անկյան մեջ, երկու գլխավոր ճյուղի կը բաժնվեին, անասնական և գոթական: Առաջիններուն բնակությունն էր հին Գերմանիան, վերջիններունը Շուդլանտի և Շվետ-Նորվեկիո թերակղզիները, Պալթիկ ծովու կղզիներով միասին։

Գերմանները հռովմեացվոց նախ բոլորովին տարբեր մարդիկ թվեցան, իրենց հաղթ մարմնով, սպիտակ մորթով, բոսոր այտերով, աչքերու լրթությամբը և իրենց դեղին մազերովը, որոնց վրա հռովմեացի կիները երկար ատեն նախանձեցան։

Խելացի էին ու հպարտ և ստեպ վեհանձն։ Բայց դժբախտաբար, միշտ իրենց արշավանքեն վերջ, արտաքնապես անշոշափելի մնացին ուրիշ ազգերու, մինչև Ժ-րդ դարը։ Այս կղզիացումը իրենց արգելք եղավ պետական և ընկերական զարգացումն ընդգրկելու․ մինչ Գաղղիան ու Սպանիան Հռովմի ամբողջ էությամբը կը սներ, Գերմանիան մեկուսացած բոլորովին տարբեր երկրի մը մեջ անտարբերորեն անծանոթ ծովերուն հառած կը մնար։ Ժողովուրդը ցրված գյուղերու մեջ կապրեր և չուներ քաղաք, ինչ որ իր մեծությունը և միանգամայն տկարությունը եղան։ Իրենց ապրուստի մեծագույն աղբուրը նախիրն էր, կապրեին անկախ և ըմբոստ նկարագրով, միշտ անհնազանդ՝ երկրին իշխանության։

Իրենց հին կրոնքը անձնավորված բնության բանաստեղծությունն էր։ Տատրակին վուվուն, ճագարի մը մրմրթոցը իրենց համար աստվածային նշանակություն ունեին, լեռները լի էին աստվածներով և հսկաներով, որոնք ժողովուրդին