Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նախահայրերր կը համարվեին, երկնքին մեջ վիթխարի արծիվ մը կը սավառներ, որոնց թևերը կը ցնցեին մրրիկները։

Ահա բնության ուժերուն այս հսկա պատկերները զիրենք կը մղեին աղանդի մը, որ մարդակերպությունը (anthropomorphisme) էր։ Ինչպես հին ազգերուն մեծամասնությունը իրենք ալ երրորդություն մը կը պաշտեին։ Արևը (Մոնի), լուսինը (Սուննա) ու երկինքը (Վոտան), որ լատինաց մեջ Վուլգանն է և հին հայոցս մեջ Միհրը: Էոթա — դիցուհի երկրի, իսկ Ֆռեկա դիցուհի բեղնավորության և սիրո, որ հայերուս մեջ Անահիտն է։

Քրմությունը գերմաններին գոթական ցեղին մեջ ավելի առաջ գնացած էր, քան թե տևառնական ցեղին, այս վերջններս քուրմերու տեղ միայն երբեմն քրմուհիներ ունեին և մարգարիներու տեղ մարգարեուհիներ։

Ահա գերմանները և իրենց կրոնքը, այդ կրոնքը դժվար տեղի պիտի չտար քրիստոնեության առջև, պատճառով, նախ որ գերմանները ինչպես մյուս բարբարոսներն ալ ամեն կերպով հլու էին Հռովմի քաղաքակրթության դրոշմը ընդունելու։ Այս երևույթը բավական հատկանշական է, երբ կը բաղդատվի Եվրոպիո բարբարոսները Ասիո բարբարոսներու արշավանքին հետ, որ առաջինը յոթը դար վերջը ծայր տվավ։ Հռովմը բոլոր տուժ ցեղերը իր զարգացումին մեջ ձուլեց, իսկ բյուզանդացիները և հայերս Ասիո վայրենի ցեղերեն փշրվեցանք։ Այս վերջինին պատճառը, որ առաջինին առավելությունն է, կը համարվի հայերուս տկարությունը՝ հետո Բյուզանդիո ներքին կրոնական վեճերը և բռնած կասկածոտ և քայքայիչ ընթացքը, թե խաչակիրներու և թե հայերուս հանդեպ։

Իսկ երկրորդ գերմանները քրիստոնեության հետ միացնողը եղավ Ուլֆիլաս, այդ միջոց մըն էր, որ անոնք քաղաքակրթության սեմին վրա դրած էին Ուլֆիլաս (UlfilaS կամ Wolfchen = փոքր գայլ) գերմաններու ս․ Մեսրոպը եղավ Ինքը գերմանական գոթական ցեղեն սերած էր և այդ ցեղին