Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առաջին հանճարն եղավ, զոր կյանքին մեջ իր աստիճան ավոր բարձրացումներուն մեջ ցցուց։

311-ին և քառասուն տարի վերջը Պոլսո մեջ գոթերուն եպիսկոպոսն եղավ։ Ինքն արիական էր և իր բարբարոս եղբայրներուն արիականությունը քարոզեց։ Նշանակելի իրողություն մըն է, որ խուժդուժ ժողովուրդները բոլորովը արիականության կը հարեին։ Արիոսի վարդապետութսունն էր այս կրոնքի աստվածությունը կը մերժեր, մերժելով քրիստոսի աստվածությունը։ Որդին աստված կըսեր, Հորը նման ինքնագոհ չէ, արարած մըն ան, բայց արարածներուն առաջինը, եղավ ժամանակ մը, որ ինքն ալ չկար, հորը շնորհքովը լոկ աստվածուցած է, ու հավերժապես Որդի Աստծո չէ, ինչպես հայրը հավերժապես հայր չէ։

Այս վարդապետությունը կաթոլիկ աստվածաբանութենեն և իր խորհուրդներեն ավելի պարզ ու դյուրհասկնալի ըլլալուն՝ գերմանները մյուս բարբարոսներուն նման զայն առջի բերան ընդգրկեցին։ Ուլֆիլաս մեծ ջանքեր թափեց իր ժողովուրդին քրիստոնեությունը քարոզելու։ Իր ամենամեծ գործն եղավ Աստվածաշունչի թարգմանությունը գոթական լեզվով։ Այս առաջին գիրքն է, որ Եվրոպայի մեջ, բացի լատիներենե և հունարենե, տարբեր լեզվով մը գրվեցավ 350-ին։ Այս մեծ միջոց մըն էր, իր քարոզումները հաջողցնելու։ Գիրքը գոթաց թագավորին նվիրվեցավ։ Այս հոյակապ հատոր մըն է, ուր թագավորաց մասը կը պակսի, կըսվի, թե զայն չը թարգմանելուն պատճառն իր ժողովուրդին մարտնչող բնազդը արթնցնելու վախն էր։ Ուլֆիլասի Աստվածաշունչը կազմված է ազնիվ մագաղաթե, ամեն էջ կարմիր գույնով դեղեր <․․․>ված։ Տառերը այս ծիրանեգույն, հատակին վրայե դուրս կը ցատկեն բաղադրված ոսկեխառն փոշիով։ Այս ձեռագիրը իր ամբողջությամբ հասած չէ մեզի․ անկե քանի մը թերթեր կը պակսին, ինչ որ ափսոսալի է անոր ամբողջական հնաբույր գեղեցկությունը կտրատելուն համար։

Արդ, այս Աստվածաշունչը կը գտնվի Սթոգոլմի մոտ՝ Ուբսալի համալսարանին գրադարանը՝ ճանչցված CodeX