Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

argenteus անվամբ։ Շվետացիները 30 տարվան պատերազմին ատեն գերմանացիներեն գողցան և արծաթեղեն կողքով մը կազմեցին։ Ահա Ուլֆիլասի Աստվածաշունչը, որ գրեթե ժամանակակից է մեր Աստվածաշնչին թարգմանության։ Ան եղավ առաջին հատորը, որուն վրա գերմանը ծռեց իր ճակատը, որով օր մը, ամբողջ տիեզերք մը պիտի սնաներ։